Մատաղիսում տրվել է ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մեկնարկը, որն իրականացվելու է օտարերկրյա ներդրողների միջոցներով: Այնտեղ կկառուցվի Թարթառի աջափնյա ջրանցքը, որը հնարավորություն կընձեռի կանոնավորապես ոռոգել շուրջ 10 հազար հեկտար հողատարածք: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը: Ծրագրի շրջանակում կառուցվելու են 2 խոշոր և 2 փոքր ջրամբարներ, ինչպես նաև 5 հիդրոէլեկտրակայան՝ ընդհանուր 200 միլիոն …

