ՌԴ-ն առաջարկում է Ադրբեջանում ատոմակայան կառուցել. ի՞նչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Սոչիում

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են հիմնականում երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցեր: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Պուտին-Ալիև հանդիպումից հետո «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, թե ՌԴ-ն Ադրբեջանին առաջարկել է ատոմակայան կառուցել։

«ԱԷԿ-ը կլինի այնպիսին, որը կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը: Մենք առաջարկում ենք հզոր կայան»,- ասել է Լիխաչովը:

Նա հավելել է, որ Ադրբեջանի առանձնահատկությունը նրանում է, որ էլեկտրաէներգիայի սպառումն այստեղ մեծապես ավելանում է. «2018 թվականին ադրբեջանցիները 14 տոկոսով ավելացրել են էլեկտրաէներգիայի սպառումը, որը շատ է»,- ասել է Լիխաչովը։

Ինչ վերաբերում է քննարկված այլ հարցերի, ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են զարգանալ:

«Չնայած որոշակի դադար է եղել մեր անձնական շփումներում, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Ամրապնդվում են առևտրատնտեսական կապերը, նախորդ տարի առևտրաշրջանառությունը կազմել է 2.5 մլրդ դոլար։ Նկատի ունեմ նաև այն նախագծերը, որոնց հեղինակն Ադրբեջանի նախագահն է: Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ, որ այդ կոնկրետ խոշոր նախագծերն իրագործվեն»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել ՌԴ նախագահի հետ հանդիպման հնարավորության համար՝ երկու երկրների հարաբերությունները բնութագրելով որպես ռազմավարական և գործընկերային:

«Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր, ընկեր ու լավ հարևան է: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները։ Համոզված եմ, որ այսօրվա քննարկումը լավ հիմք կլինի մեր կապերի հետագա ամրապնդման համար»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահը Երևանում էր, որտեղ մասնակցեց ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Էմմա Չոբանյան