Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում սննդամթերքի մատակարարման չարաշահումների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում առերևույթ կառուպցիոն բնույթի չարաշահումների դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում 2018թ. մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գյումրու 40 հիմնական դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն, խախտելով կառավարության կողմից հաստատված՝ հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման կարգը, 2014թ. սեպտեմբերից մինչ 2018թ. ապրիլ ընկած ժամանակահատվածում դպրոցի կարիքների համար մրցույթում հաղթող ճանաչված 2 անհատ ձեռնարկատերերի հետ տարբեր ժամանակահատվածներում կնքել է ընդհանուր շուրջ 15.8մլն դրամի սննդամթերքի մատակարարման պայմանագրեր: Դրանցով տնտեսվարողները պարտավորվել են պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին համապատասխանող սննդի ծանրոցներ մատակարարել  դպրոց: Սակայն դպրոցի տնօրենը և անհատ ձեռնարկատերերի լիազոր ներկայացուցիչները պարբերաբար, երկուստեք կազմել և հաստատել են բովանդակությամբ կեղծ սննդի հանձնման-ընդունման արձանագրություններ և ակտեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ծանրոցներում սննդամթերքի տեսակի, չափի և սննդի օգտագործման հետ կապված պարագաների վերաբերյալ: Արդյունքում 684-780 դրամ արժողությամբ սննդի ծանրոցների փոխարեն փաստացի դպրոց մատակարարվել և երեխաներին բաշխվել են 200 դրամ արժողությամբ սննդի ծանրոցներ: Այդ կերպ դպրոցի տնօրենը նշված երկու անհատ ձեռներեցների լիազոր ներկայացուցիչների օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 11.6մլն  դրամ գումար: Բացի այդ, 2015թ. հունվարից մինչ 2018թ. մարտ ամիսը ներառյալ ներառական կրթության ծրագրում ընդգրկված երեխաների ծնողներին չի վճարվել ծրագրով նախատեսված  ճանապարհածախսի գումարներից 1մլն դրամը, որը յուրացման եղանակով հափշտակվել է:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով: Տնօրենի կողմից նախաքննության ընթացքում նաև դատախազության աշխատանքի արդյունքում նշված պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Իսկ նշված տնտեսվարողներից մեկի լիազոր ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: (Նկատի ունենալով, որ մյուս մատակարարին մեղասագրվել է միջին ծանրության հանցավոր արարք, որը վերջինս կատարել է առաջին անգամ, նախաքննության ընթացքում աջակցել է գործի քննությանը, դատախազի համաձայնությամբ որոշում է կայացվել գործուն զղջալու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել):

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազը հաստատել է նշված գործով մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: