«Եթե «Սանիթեքի» հետ պայմանագիրը մի քանի ամիս առաջ խզեինք, կոլապս կունենայինք». ավագանու անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Եթե քաղաքապետարանը «Սանիթեքի» հետ պայմանագիրը 3-4 ամիս առաջ խզեր, հարյուր տոկոսանոց կոլապս կունենայինք։ Այս մասին այսօր՝ «Երևանը հրաժարվում է Սանիթեքից․ աղբահանության նոր մոդելը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը։

««Սանիթեքի» այն 10-13 մեքենան, որ դուրս էր գալիս և աղբահանություն կատարում, որոշակի չափով մեղմում էր այն խնդիրը, որ կարող էր առաջանալ, և այս առումով մեջ քաղաքապետի մարտավարությունը շատ ճշգրիտ էր կատարված»,- ասաց ավագանու անդամը։

Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունն ամիսներ առաջ առաջարկել էր մինչև ավտոմեքենաների տենդերի հայտարարումը և ձեռքբերումը, հնարավորություն ստեղծել նաև երկրորդ քաղաքային օպերատորի համար՝ որոշակի քանակությամբ տեխնիկա վարձել, ինչի արդյունքում ամառային զբոսաշրջային սեզոնի ընթացքում մայրաքաղաքի աղբահանությունն այդքան վատ վիճակում չէր լինի։

«Կարելի էր մասնավոր սեկտորից վարձակալությամբ վերցնել ավտոմեքենաներ, ժամանակավոր տրվեր երկրորդ օպերատորին՝ մինչ քաղաքապետարանի գնած մեքենաները կժամանեին Երևան»,- նշեց Միքայել Մանրիկյանը։

Անդրադառնալով «Սանիթեքի»՝ արբիտրաժային դատարան դիմելու հնարավոր գործընթացին, ավագանու անդամը եզրափակեց․ «Մտավախություն կա, որովհետև միջազգային արբիտրաժային դատարանները միջազգային ներդրողներին միշտ մի փոքր առավելություն են տալիս։ Իսկ մենք այստեղ ունենք բազմաթիվ բացթողումներ։ Այստեղ խոսքը ներկայիս քաղաքային իշխանության մասին չէ, այլ նախկին, որը «Սանիթեքի» հետ կնքել է պայմանագիրը։ Մենք այդ պայմանագիրը նախկին իշխանություններից ենք ժառանգել, և եղել են բազում պայմանավորվածություններ, որոնք չեն կատարվել։ Իմ մտավախությունը մասնավորապես այդ պայմանավորվածությունների չկատարման մեջ է, որը կարող է մեր դիրքերը թուլացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան