Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի հետ – Պարո՛ն Մելքումյան, նախ սկսենք Իջևանում տեղի ունեցող իրադարձություններից: Երեկ այնտեղ ոստիկանների և անտառը հատող քաղաքացիների միջև բախումներ են գրանցվել, կան մոտ երկու տասնյակ վիրավորներ։ Պատճառն այն է, որ իշխանություններն արգելել են սահմանված չափից ավելի, այսինքն՝ …

