Սիրիայից դուրս բերված ԱՄՆ զինծառայողները Կատար կամ Քուվեյթ կտեղափոխվեն
Քաղաքականություն
23.10.2019 | 16:11Սիրիայից Իրաք տեղափոխված ամերիկացի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում կհեռանան երկրից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է արաբական հանրապետության պաշտպանության նախարար Նաջախ աշ-Շամարին:
«Սիրիայից դուրս բերված ԱՄՆ զորքերը չորս շաբաթվա ընթացքում կլքեն Իրաքը: Նրանք կտեղափոխվեն Քուվեյթ կամ Կատար»,- ասել է պաշտոնյան:
Այսօր առավոտյան չհայտարարված այցով Բաղդադում էր ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Նա ծրագրում էր աշ-Շամարիի, ինչպես նաև Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հետ քննարկել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը: