Մամուլի ազատությունը չափազանց կարևոր է։ ԵՄ-ում առանձին նախաձեռնություն ենք իրականացնում՝ Հայաստանում լրատվամիջոցներին աջակցելու համար։ Այս մասին այսօր Հայաստան-ԵՄ հարաբերություններին և ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելության ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Հետհեղափոխական ժամանակահատվածում հասարակության ժողովրդավարացման կառուցման կարևորագույն բաղադրիչներից մեկն անկախ մամուլի համար միջավայր ստղեծելն է։ Դա, իհարկե, շուտ չի լինի։ Անհրաժեշտ է …

