Մինչև դեկտեմբեր գիշերօթիկի 130 երեխա ընտանիք կվերադարձվի. ի՞նչ է սպասվում ծնողազուրկ երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Մինչև դեկտեմբեր կլուծարվեն Բյուրեղավանում, Դիլիջանում և Գյումրիում գործող 4 գիշերօթիկ հաստատությունները, որտեղ այս պահին խնամք է ստանում 130 երեխա։

2017-ին Կապանի, Վանաձորի և Երևանի 3 գիշերօթիկների լուծարումից հետո հաջողվել է ընտանիք վերադարձնել 300 երեխայի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Եվրամիության ու «Վորլդ Վիժն» հասարակական կազմակերպության ջանքերով 2019-ի հունվարի 2-ից մեկնարկած «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը նպատակ ունի գիշերօթիկներ հաճախող երեխաներին վերաինտեգրել իրենց իսկ ընտանիքներում։

«Հաշվարկված են բոլոր ռիսկերը։ Բարեբախտաբար, սա մեկ օրում ծնված ծրագիր չէ, սա վաղուց պլանավորված գործընթաց էր։ Իրականում այն սկսել է ամռանը․ և՛ ծնողներին տեղեկացնելը, և՛ կարիքները հասկանալը։ Այսինքն՝ վաղուց սկսված գործընթաց էր։ Մի բան կարող եմ հավաստիացնել․ ոչ մի երեխա չի մնալու փողոցում»,- նշում է «Երեխաների աջակցության հիմնադրամի» ղեկավար Միրա Անտոնյանը։

Իսկ ի՞նչ է լինում այն երեխաների հետ, որոնք ծնողազուրկ են, կամ որոնց ծնողները ցանկություն չունեն նրանց խնամքով զբաղվել․ «Նախ, փորձելու ենք հարազատական միջավայր գտնել։ Երբեմն տատիկ, պապիկ, հորեղբայր, հորաքույր, քեռի․ մարդիկ կան, որ հաճույքով կամ նամուսից ելնելով պատրաստ են պահել»։

Մնացած դեպքերում, Միրա Անտոնյանի խոսքով, երեխաները կորդեգրվեն․ ծրագրի ղեկավարները փորձելու են խնամատար նոր ընտանիքներ գտնել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է․ գիշերօթիկներում գտնվող երեխաների շուրջ 92%-ն այնտեղ է սոցիալական վատ պայմանների պատճառով։ Ծրագրի շրջանակում նաև ֆինանսական աջակցություն են նախատեսում՝ 20 հազար դրամ՝ ամեն երեխային․ «Պետության քաղաքականությունն այս հարցում միակն է․ աջակցությունն ուղղել ոչ թե հաստատություններին, այլ  ընտանիքներին, հասկանալ, թե ինչպես կարող ենք  բարելավել ընտանիքների վիճակը, որպեսզի  երեխաները կարողանան մնալ իրենց ընտանիքներում։ Նույնիսկ ամենաբարենպաստ և բարեկարգ հաստատությունը չի կարող երեխայի համար ապահովել այն հուզական, էմոցիոնալ միջավայրը, այն զարգացման բարենպաստ պայմանները, որը երեխան կարող է ունենալ ընտանիքում»։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ չորս գիշերօթիկներից միայն մեկի դեպքում որոշել են բացառություն անել․ «Գյումրու թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը կշարունակի գործել մինչև 2020 թվականի  հունիսի 25-ը»։

Իսկ ինչպե՞ս է կազմակերպվելու լուծարվող գիշերօթիկների աշխատակիցների զբաղվածության հարցը։ «Նախարարությունում կազմավորվել է զբաղվածության ոլորտը համակարգող փոխնախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է աշխատակիցներից յուրաքանչյուրի մասնագիտական  տվյալները՝ կրթությունը, փորձը՝  կազմելու անհատական զբաղվածության ծրագրեր, որպեսզի աջակցության հնարավորությունները պարզ լինեն»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։

Խնամքի հաստատություններում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանվածությանն ուղղված  «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի բյուջեն 1 մլն 500 հազար եվրո է, որից 1 մլն 350 հազարը տրամադրել է Եվրամիությունը։  Այն կընդգրկի 6 մարզ՝ Արմավիր, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Գեղարքունիք և  կտևի մինչև 2022 թվականի հունվարի 31-ը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան