ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: «Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը շեշտեց, որ այսուհետ միջգերատեսչական հանձնաժողովի ուշադրությունը սևեռվելու է ճանապարհային քարտեզի իրականացման վրա և խնդրեց պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներին զեկուցել միջոցառումների …

