Շատ կուզեի՝ Արման Մկրտումյանը պատասխանատվության կանչվեր. իրավապաշտպանը՝ իրացման գոտու գործերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

Ես ուզում եմ հիշեցնել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի մասին, տպավորություն է, որ նա մոռացության է մատնվել: Իրացման գոտիների բնակիչների սեփականության իրավունքների խախտման թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Պետք է անպայման հիշենք 2016 թվականի հոկտեմբերի 27-ին «Նանուշյանն ու Վարդանյանը՝ ընդդեմ ՀՀ-ի» գործով ՄԻԵԴ-ի վճռի մասին, որտեղ պարզորոշ նշվում էր Վճռաբեկ դատարանի նախագահի անունը, որը կատարել է կոնվենցիայի խախտումներ»,- հավելեց նա:

Ըստ իրավապաշտպանի՝ չնայած վճռին՝ ոչինչ չհետևեց, Վճռաբեկ դատարանի նախագահի նկատմամբ անգամ կարգապահական վարույթ չհարուցվեց, թեև փաստաբանները դիմեցին:

«Խայտառակ մի պատմություն է սա, հարյուրամյա տունն այդ մարդկանցից ինչպես էին խլել՝ հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով, ես կասեի նույնիսկ՝ բանդիտական, կոռուպցիոն գործարքներով: Ես ուղղակի շատ կուզեի, որ այդ մարդը պատասխանատվության կանչվեր, և այն գումարները, որ նա հափշտակում էր, այդ մարդկանց այս վիճակի մեջ էր դնում, թող կիսի Հայաստանի բյուջեից վճարվող գումարները և թեթևացնի այդ բեռը»,- հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: