ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին օգոստոսի 23-30–ը հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները: «Զեկույցներով հանդես եկան ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչության պետեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում հանրապետությունում գրանցվող աննախադեպ թվով և ընդգրկման մակերեսներով հրդեհներին: …

