Ռուսական Արմավիրում «Գարեգին Նժդեհ» ֆիլմը կցուցադրեն

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական Արմավիր քաղաքում տեղի կունենա «Գարեգին Նժդեհ» հայկական պատմական դրամայի ցուցադրությունը: Այս մասին հաղորդում է News-armavir.ru-ն:

Ֆիլմը կցուցադրվի միայն մեկ անգամ՝ հոկտեմբերի 26-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ժապավենը հանդիսատեսին կծանոթացնի 20-րդ դարի առաջին կեսի հայ ականավոր պետական և ռազմական գործիչ Գարեգին Տեր-Հարությունյանի՝ Նժդեհի կյանքին:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) քաղաքապետարանից պահանջել էին ապամոնտաժել Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը, որը 2012 թվականին տեղադրվել է տեղի հայկական եկեղեցու տարախքում՝ Ռուսաստանի Հայերի միության Արմավիրի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Ադրբեջանցիների պնդմամբ՝ Նժդեհը համագործակցել է ֆաշիստական Գերմանիայի հետ, և նրա հուշատախտակի տեղադրումը, իբր, արմավիրցիների դժգոհությունն է առաջացրել:

Արմավիրում ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Եթե այդ հարցն ավելի գլոբալ ուսումնասիրենք, ապա, իմ կարծիքով, անհրաժեշտ է այն պատմական տեսակետից դիտարկել։ Մենք արդեն այդ մասին մեր կարծիքը հայտնել ենք։ ՌԴ ԱԳՆ-ի դիրքորոշմանը կարելի է ծանոթանալ հաստատության կայքում տեղադրված համապատասխան զեկույցում։ Այդ գնահատականն արդիական է»,- նշել էր դիվանագետը: