Սամվել Մայրապետյանին հերթական անգամ կվիրահատեն․ փաստաբան

Լուրեր

04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Բոլորը

Կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող, գործարար Սամվել Մայրապետյանը պետք է ենթարկվի հերթական վիրահատության։ Այս մասին Factor.am-ին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Դեկտեմբեր ամսից Գերմանիայում գտնվող գործարարը, փաստաբանի խոսքով, բազում վիրահատությունների է ենթարկվել։ Օրեր առաջ Մայրապետյանը ցանկացել է վերադառնալ Հայաստան, բայց օդանավակայանում նրա ինքնազգացողությունը վատացել է՝ մանրամասնեց պաշտպանը։

Սամվել Մայրապետյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը: Առանց մանրամասների ՀՔԾ-ից միայն հայտարարում են, որ խոսքը խոշոր չափերի՝ մոտ 7 միլիոն դոլար կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքի մասին է։

Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: ՀՔԾ-ն վերադարձրել էր Մայրապետյանի անձնագիրը, բայց երկրից դուրս գալ չէր թույլատրել։ Այս հարցը լուծվեց ՄԻԵԴ-ի որոշումից հետո, որը Հայաստանի իշխանություններին պարտավորեցրել էր վերադարձնել Մայրապետյանի անձնագիրն ու թույլատրել բուժման նպատակով մեկնել Գերմանիա:

Լիլիթ Շաբոյան