ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 2-ին Արցախ կատարած այցի շրջանակներում ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Ողջունելով համաժողովի մասնակիցներին և կարևորելով նրանց այցելությունն Արցախ՝ Բակո Սահակյանը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերը կրում են պարբերական բնույթ և արդեն իսկ դարձել են …

