Ի՞նչ կապ ունի Ռուբեն Հայրապետյանը 6-րդ վարչությունում քննվող գործի հետ․ Արթուր Վանեցյանը իրավապահներին փաստաթղթեր է փոխանցել

Լուրեր

24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
24.06.2026 | 12:30
Չալաբյանը մեղադրվում է ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու համար. նա պնդել է, որ մեղադրանքը սուտ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:19
Անկարան բարձր է գնահատում Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացը․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
24.06.2026 | 12:10
Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է // Պապոյանը ԵՄ դեսպանների հետ արտահանման հարցեր է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 12:03
Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամական կրոնական և մշակութային հուշարձանները «ոչնչացնելու» մեջ
24.06.2026 | 12:02
Արցախի դրոշը կրկին հեռացվել է Ֆրանսիայի հրապարակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 11:55
ՍԴ-ն ԱԱԾ-ից պահանջել է ընտրությունների օրերին ՀՀ մուտք գործած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ
24.06.2026 | 11:49
ԵՄ աջակցությամբ կմշակվեն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային նախագծերը․ հուշագիր է ստորագրվել
24.06.2026 | 11:40
Քաղաքապետարանի ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24.06.2026 | 11:30
Մակրոնը Փաշինյանին ավելի քան 1,5 մլն դրամ արժողությամբ նվերներ է տվել 
24.06.2026 | 11:22
Պապոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
24.06.2026 | 11:10
«Վ․Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռին նվիրված ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել  այն մասին, թե ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունն ինչ ուսումնասիրություններ է իրականացնում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում: Մի քանի օր առաջ տեղեկացրել էինք, որ 6-րդ վարչության աշխատակիցները կառույցում առկա որոշակի փաստաթղթեր էին ուսումնասիրել, որոնք կապված են եղել ֆեդերացիայի մասնաճյուղերի կառուցապատման հետ։ «ԿՀԴՊԳՎ-ում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստով նյութեր են նախապատրաստվում։ Այդ նյութերի ամբողջականությունը ստուգելու նպատակով ՀՖՖ հարցումներ են ուղարկվել, այլ գործողություն չի կատարվել»,- մեզ փոխանցել էին Ոստիկանության լրատվական բաժնից։

Իրավապահ համակարգի և ՀՖՖ-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ 6-րդ վարչությունն ուսումնասիրում է փողերի յուրացման աղմկոտ դեպք, որը կապված է ֆեդերացիայի նախկին ղեկավարության գործունեության հետ: Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, 2008 թվականի  Հայաստան-Թուրքիա խաղից առաջ, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ UEFA-ն,  շուրջ  2.7 մլն դոլար է փոխանցել ՀՖՖ-ին՝ Երևանում գտնվող «Հրազդան» մարզադաշտը կահավորելու համար: Եվ այդ գումարը պաշտոնապես փոխանցվել է «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին: Ընդ որում, փոխանցումը, ըստ մեր տեղեկությունների, կատարվել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկի» միջոցով։ Սակայն նախկին պատգամավորը Factor.am-ի հարցերին ի պատասխան պնդում է, որ ՀՖՖ-ից իրեն որևէ գումար չի փոխանցվել:

«Մարզադաշտը գումար չի ստացել, ընդամենն իրենք եկել են, ի պահ են տվել տաբլոները, լույսերը, և փոխել են հողածածկույթը: Մեզ մի կոպեկ գումար չեն փոխանցել, մենք տեղեկություններ չունենք, թե իրենք որքան են ծախսել: Մեր հաշվի վրա գումար չի նստել, նման բան ասողը պետք է ապացուցի»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:

«Հրազդան» մարզադաշտի սեփականատերը նաև նշեց,  որ այդ գումարը UEFA-ն անվանական հատկացրել էր «Հրազդան» մարզադաշտի համար, այլ ոչ թե ֆեդերացիայի,  բայց ՀՖՖ-ն,  ըստ Աշոտ Աղաբաբյանի,  այդ փաստը գաղտնի է պահել: «Ըստ օրենքի՝ ՀՖՖ-ն այդ գումարը պետք է մեզ տար, մենք շինարարությունը, կահավորումն անեինք ու հաշվետվությունը ներկայացնեինք իրենց, բայց այդ ամենը Ռուբեն Հայրապետյանի կազմակերպություններն են արել, մենք տեղյակ չենք: Ես չեմ իմացել, որ UEFA-ն այդ գումարը մեզ է տվել, ամեն ինչն արել,  վերջացրել են, նոր եմ իմացել»,- հավաստիացրեց մարզադաշտի սեփականատերը։

Հարցին, թե ինչո՞ւ այդ մասին ժամանակին չի բարձրաձայնել, և, եթե կար այդպիսի խախտում, ինչու միջազգային կազմակերպությանը չի տեղեկացրել, Աշոտ Աղաբաբյանը պատասխանեց․ «Ես ի՞նչ անեի, Սերժ Սարգսյանի ժամանակ Հայրապետյան Ռուբիկը ձիու վրա նստած, թուրը ձեռքը՝ ինչ ուզում անում էր»:

Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ մինչ այս պահը հարցաքննության չի հրավիրվել: Նա նաև չհերքեց մեր տեղեկությունները, որ իր և Սերժ Սարգսյանի միջև հայտնի սուր տարաձայնությունները սկսել են այն պատճառով, որ նախկին իշխանությունները ցանկացել են գնել մարզադաշտը, սակայն  Աղաբաբյանը չի համաձայնվել այն վաճառել  իրեն առաջարկված  գնով:

Թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Factor.am-ը կապ հաստատեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։ Ինչպես մի քանի օր առաջ, այնպես էլ նախօրեին նա Factor.am-ի հարցերին ի պատասխան՝ ասաց, որ երկրում չէ, առողջական խնդիրներ ունի և չի ցանկանում հեռախոսով որևէ մեկնաբանություն տալ։ Հայրապետյանը  միայն նշեց, որ ոստիկանություն չի հրավիրվել և բացատրություն չի տվել:

Մենք դիմեցինք նաև  ՀՖՖ ներկայիս ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, որը  Factor.am-ին առաջարկեց թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալ ՀՖՖ-ի և ոստիկանության լրատվական ծառայություններից: Իսկ մեր հարցին՝  ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո  արդյոք ֆինանսական աուդիտ անցկացրե՞լ է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Այո, ամեն ինչ անցկացվել է, ամեն ինչ կա: Ես միայն կարող եմ ասել, որ բոլոր փաստաթղթերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»:

Հստակեցնող հարցին՝ աուդիտի արդյունքում չարաշահումներ բացահայտվե՞լ են, Արթուր Վանեցյանը կրկին առաջարկեց տեղեկություններ ստանալ ոստիկանությունից: Ոստիկանության լրատվականից էլ մեզ այսօր կրկին փոխանցեցին, որ նյութեր են նախապատրաստվում, իրականացվում են հարցումներ:

Մեր հարցին՝ արդյոք որևէ անձ հարցաքննվել է, ոստիկանությունից ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին:

Լիլիթ Շաբոյան

Նարեկ Կիրակոսյան