«Քրեական գործերը վախեցնում են ներդրողներին». Անի Սամսոնյանը՝ 2020-ի բյուջեով ակնկալվող ներդրումների ցածր տոկոսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.12.2025 | 16:52
Հայաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
09.12.2025 | 16:51
Թրամփը հայտարարել է, որ «ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել»
09.12.2025 | 16:43
Դպրոցների և մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյան
09.12.2025 | 16:32
Հունվարից ՔԿԱԳ աշխատողին հարսանիքի սրահ հրավիրելը կթանկանա․ նախարարությունը փոխում է ծառայությունների արժեքը
09.12.2025 | 16:21
ԱՄՆ-ից արտաքսված ռուսների տեղափոխող ինքնաթիռը ժամանել է Մոսկվա. տղամարդկանց անմիջապես զինկոմի ծանուցումներ են հանձնել
09.12.2025 | 16:13
Բաքվի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ
09.12.2025 | 16:04
Նյու Յորքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ
09.12.2025 | 15:53
«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին». Բաքուն բողոքել է դրանում Ղարաբաղի հայերի մասին հիշատակումից
09.12.2025 | 15:46
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելությունը Հայաստանում է․ ՆԳՆ
09.12.2025 | 15:37
Զելենսկին հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապի հետ
09.12.2025 | 15:35
Ակտիվ ցիկլոն է մոտենում․ երեկոյան և գիշերը ինտենսիվ անձրև և ձյուն կտեղա
09.12.2025 | 15:29
ՀՀ-ն չի մասնակցում միջոցառումներին, բայց դեմ չէ փաստաթղթերի ընդունմանը. ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նախագահ
09.12.2025 | 15:23
Ռոնալդոն թենիս է խաղացել Ալկարասի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 15:15
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդում
09.12.2025 | 15:10
Ռուսաստանն ընդլայնում է ապատեղեկատվական արշավը Հայաստանում. Կալլաս
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հետ

-Տիկի՛ն Սամսոնյան, այսօր վարչապետը, ըստ էության, խոստովանեց, որ 2020 թվականի բյուջեն պահպանողական բյուջե է։ Նա ասել է. «2020 թ. բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցանիշների հարցում կտեսնենք պահպանողական մոտեցում, որը մեր քաղաքական և տնտեսական ամբիցիաների ֆոնին մի փոքր ավելի ցածր է»։ Մինչդեռ վարչապետը գրեթե ցանկացած առիթով խոսում է տնտեսական հեղափոխության մասին։ Ինչպե՞ս են, ըստ Ձեզ, իրար հետ խոսելու պահպանողական բյուջեն և տնտեսական հեղափոխությունը։

-Ըստ էության՝ այսօր վարչապետի հայտարարությունն ինքնապաշտպանություն էր, որովհետև նա հասկանում էր, թե ինչ ուղղությամբ են հնչելու քննադատությունները, և նա ճիշտ էր։ Քննադատության հիմնական թիրախը պահպանողական բյուջեն էր։ Այս բյուջեն արտացոլում է 2019-ի հնգամյա ծրագիրը և երկու պատկեր է ցույց տալիս։ Առաջինը՝ տնտեսության մասով այն ցույց էր տալիս, որ մենք այնքան էլ տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ չենք աշխատում, երկրորդ՝ ցույց էր տալիս, որ իսկապես այս Կառավարության համար կարևոր թիրախներ են բնակչության սոցիալական խնդիրները, առողջապահությունը։ Այն, որ 2020-ի համար ՀՆԱ-ի աճը կանխատեսել են 4.9 տոկոս, ոչ միայն պահպանողական է, այլև նահանջ է։ Որովհետև 2018-ի հեղափոխական տարում, երբ երկիրը խառն էր, պետական համակարգը քաոսի մեջ էր, ՀՆԱ-ի աճը 5.2 տոկոս էր։ Նահանջ են նաև ներդրումները, դա չի խոսում Կառավարության այն հայտարարությունների հետ, որ տնտեսական աճը թափ է առնում։

-Ձեր կարծիքով՝ 2020 թվականի բյուջեով քաղաքացիների կյանքը գոնե մի քիչ կլավանա՞։

-Նայելով ընդհանուր բյուջեի պատկերում՝ քաղաքացիները կարող են տեսնել, որ ավելացել են իրենց սոցիալական նպատակահարմարության ծախսերը, առողջապահական, կրթական ծախսերը, բայց ներդրումային ու բիզնես միջավայրի տեսանկյունից և այն թիրախների, որ Կառավարությունը մատնանշել է տնտեսական հեղափոխության համար, այն պատկերը չէ, ինչ կա բյուջեում։ Եվ այս բյուջեն խնդրահարույց է:

-Մասնավորապես՝ բիզնես միջավայրի համար ի՞նչ է խոստանում բյուջեն։

-Բյուջետային ուղերձում թիրախները մատնանշված են հարկային դաշտի, օրենքների փոփոխությունների շրջանակում, օրենքների պարզեցում, նոր հարկային մթնոլորտ։ Բայց այս առումով ես կարծում եմ, որ մենք ունենք խնդիր, որովհետև այն, ինչ գրված է բյուջետային ուղերձում, թե մենք գնում ենք դեպի հարկային համակարգի պարզեցում, դա չկա։ Մենք ամբողջ տարին խոսեցինք այն մասին, որ անհրաժեշտ են Հարկային օրենսգրքի համակարգային փոփոխություններ և ոչ թե հատվածային և, ըստ այդմ, այս օրենսգիրքը դեռ այն չէ, որ ներդրողներն ու գործարարները կարող են հուսալ, որ աշխատելու են պարզեցված հարկերի հիման վրա։

-Տիկի՛ն Սամսոնյան, նախկին իշխանությունները կոռումպացված էին, բյուջեն ուտում էին և ապահովում էին տնտեսական աճ, հիմա կոռումպացված չեն, կարծես թե բյուջեն չի ուտվում և ավելի ցածր տնտեսական աճ են կանխատեսում, գումարած, որ ստվերից բավականին գումար է բերվել։

-Այդ հարցը Կառավարության դաշտում է, և դա խոսում է այն մասին, որ բյուջեն ծայրից ծայր թալանվում է, այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը, և այն, ինչ թալանված է, հետ է բերվել։ Այս հարցը կարելի է տալ Կառավարությանը և հասկանալ, թե ինչու կոռումպացվածներն ապահովում էին տնտեսական աճ, իսկ ներկաները չեն կարողանում:

-Այս Կառավարության թույլ տեղն օտարերկրյա ներդրումներն են: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ արտասահմանյան կապիտալը չի շտապում մտնել հայաստանյան տնտեսություն։

-Դրա համար կարող է լինել մի քանի խոչընդոտող գործոն։ Առաջինը հարկային համակարգն է, այն պարզեցված չէ։ Բավական չէ ասել, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, և ներդրողները շտապեն գալ Հայաստան։ Մենք նաև պետք է ստեղծենք այդ բարենպաստ միջավայրը, որ գան։ Եվ երկրորդ՝ կարող է լինել անվստահությունը դատական համակարգի նկատմամբ, որովհետև սա շատ կարևոր է. ցանկացած ներդրող, որը գալիս է, պետք է իմանա, որ իր իրավունքները պաշտպանված են։ Եվ նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում քրեական գործերը, հետապնդումները, այս ամենը կարող են ազդել ներդրողների վրա։

-Այսինքն՝ վախեցնում են նրանց։

-Վախեցնում են, որովհետև գործընթացները պարզ չեն, թափանցիկ չեն. ինչո՞ւ է մեկը կալանավորված, մյուսը՝ դրսում, ի՞նչ սկզբունքով են վերադարձվում գումարները։ Մեզ համար պարզ չէ, ուր մնաց դրսի ներդրողի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան