Ի՞նչ փուլում է անցումային արդարադատության իրականացումը․ ի՞նչ գործիքներ են պետք ու ի՞նչ ռիսկեր կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հեղափոխության հաղթանակից կարճ ժամանակ անց՝ 2018-ի օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության ներդրման անհրաժեշտության մասին։ Հաջորդող ավելի քան մեկ տարվա ընթացքում, սակայն, անցումային արդարադատության կիրառման հետ կապված դեռևս չունենք կոնկրետ գործնական արդյունքներ։ Օգոստոսի վերջին դատաիրավական բարեփոխումների մասին նախագծի ներկայացումից հետո, այն դեռ քննարկման փուլում է։

Մինչ իշխանությունները փորձում են կողմորոշվել, թե որ ճանապարհով է պետք գնալ, քաղհասարակությունը փորձում է ներկայացնել իր տեսլականներն ու մոտեցումներն այդ կարևորագույն մեխանիզմի ներդրման առնչությամբ, ինչի նպատակով էլ այսօր հրավիրվել էր հանրային քննարկում։

Քննարկման բանախոսներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ անցումային արդարադատության իրականացման կարևորագույն օղակներից մեկը Ճշմարտության հանձնաժողովի ստեղծումն է։ «Արձանագրված պատմությունների միջոցով  հնարավոր  կլինի բացահայտել պետական մարմինների ՝ քաղաքացիների առաջ պատասխանատու չլինելու վերաբերյալ  այն համակարգային խնդիրները, որոնց հիման վրա առաջարկություններ կմշակվեն պետական մարմինների նկատմամբ վստահությունը բարձրացնելու, ավելի հաշվետու  ու թափանցիկ գործելու ուղղությամբ»։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ անցումային արդարադատությունը նախ լուծելու է համակարգային կոռուպցիայի խնդիրը. «Համակարգն առանց կոռուպցիայի չէր կարողանա գործել, այսինքն՝ եթե մի պահ հանեինք կոռուպցիան, համակարգը փուլ կգար։ Մենք ունեինք մի իրավիճակ,  երբ քաղաքականության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնողները շրջանցում էին արգելքները և հանդիսանում էին խոշոր սեփականատերեր»։

Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այս առիթով հիշեց 2013 թվականին իրենց հրապարակած հոդվածը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օվշորային գործունեության մասին։ «Պարզեցինք, որ վարչապետը և Արարատյան թեմի առաջնորդը Կիպրոսում գրանցված օվշորային մի ընկերության հիմնադիրներն էին։ Հրապարակեցինք հոդվածը, հարուցվեց քրեական գործ, Աշոտ Սուքիասյանը կալանավայրում է, բայց Կճոյանին ու Տիգրան Սարգսյանին, բնականաբար, չհարցաքննեցին, «Ամերիաբանկ»-ին, բնականաբար, ոչինչ չեղավ։ Ոչինչ չեղավ բացի նրանից, որ այդ գործարարը հիմա նստած է»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատեց․ «Ոչ թե դրանից հետո, այլ հենց դրա հետևանքով է հեռացվել ու նույնիսկ դեսպան նշանակվել։ Այսինքն՝ ԱՄՆ-ի կառավարությունն ընդունել է նրան, դրանից հետո էլ դարձել է ԵՏՄ-ի կոլեգիայի նախագահ»։

Իրավապաշտպանի  կարծիքով՝ անցումային արդարադատության կիրառման համար հիմա լավագույն ժամանակն է․ «Անցած տարիների ընթացքում մարդու իրավունքների խախտումները եղել են այն ծավալով, որը հանգեցրել է հեղափոխության։ Եթե հեղափոխություն ենք արել, ուրեմն արդեն պատրաստ ենք»։

Իրավապաշտպանը գտնում է, որ այս փուլում  անհրաժեշտ է ունենալ լավագույնս մշակված օրենսդրական գործիքակազմ. «Փաստահավաք կամ ճշմարտության և հիշողության  վերականգման հանձնաժողովի գործունեության մասին օրենք պետք է մշակվի,  հանձնաժողովի կազմը լրացնելու հետ կապված ընթացակարգեր պետք է լինեն։ Այստեղ շատ կարևոր է  կազմի և գործիքակազմի՝ այսինքն՝ մարդկանց և արդյունավետ տվյալների  վստահություն լինի։  Կարևոր է, որ արդեն կա նախագիծը։ Իհարկե, մենք ակնկալում ենք ավելի մեծ ջանքեր։ Դեռ անելիքներ ունենք, բայց այն ուշացած չէ»։

Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ Ռուբեն Կարանցան իրավապաշտպանի հետ համամիտ է․ «Չէի ասի, որ այն ձգձվում է կամ, որ արդեն շատ ուշ է։ Շատ այլ երկրներում ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով են քաղաքական ուժերն ու հասարակությունն աջակցում անցումային արդարադատությանը»։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանը կարող է արդյունավետ կերպով օգտագործել այլ երկրների փորձը.  «Կարևոր է դասեր քաղել որքան հնարավոր է շատ երկրներից։ Սակայն, ուշադրություն պետք է դարձնել հատկապես այն երկրներին, որոնք ավտորիտար կառավարություն են ունեցել։ Լավ օրինակ է հատկապես Թունիսը, որտեղ ստեղծվել է Ճշմարտության հանձնաժողով, որը հետաքննում է 24 տարվա բռնապետության ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերը, ինչպես նաև կոռուպցիան։ Հրաշալի օրինակ է նաև Ֆիլիպինները, որոնք երկու առանձին հանձնաժողովներ են ստեղծել՝ մեկը կոռուպցիայի, մյուսը՝ մարդու իրավունքների խախտումների համար»:

«Բաց գաղտնիքներ» կազմակերպության ղեկավար Հեննի Վան Վյուրենն էլ ներկայացնում է Հարավաֆրիկյան փորձը. «Մեզ մոտ քաղհասարակության խմբերը կազմակերպեցին  տնտեսական հանցագործությունների ժողովրդական լսումներ։ Բացահայտեցինք կոռուպցիայի դեպքերը՝ ազդակ ուղարկելով կառավարությանը, որ տնտեսական հանցագործությունների ապացույցները կան և պակասում է միայն  պետության կողմից քաղաքական կամքի դրսևորումը։ Մեկ տարի առաջ՝ պետությունը մեզ արձագանքեց  և ստեղծեց ազգային հանձնաժողով, որը զբաղվելու է պետության զավթման հարցերով։ Դա ինչ-որ տեղ նման է Ճշմարտության հանձնաժողովին, որը ձեզ մոտ կարող է ստեղծվել»։

Փորձագետի կարծիքով՝ հեղափոխությունից հետո Հայաստանն անցումային արդարադատության հարցում ունակ է նորարարական լուծումներ գտնել ու նույնիսկ մյուս երկրների համար ուղի հարթել։

Ըստ Ռուբեն Կարանցայի՝ այդ գործիքներից մեկը շարունակում է մնալ վեթինգը․ «Դա պետք է  ճշգրիտ ու հաջորդական կերպով անել։ Չի կարելի ամեն ինչ միանգամից անել։ Հասկանում եմ, որ վեթինգի դեպքում կարող են գործեր առաջ գալ, որոնց անհրաժեշտ կլինի դատարան ուղարկել։ Սակայն ինչ անել, եթե դեռ դատավորներին էլ չենք վստահում։ Հենց այդտեղ է որ կարևոր է բոլորից անկախ գործող անցումային արդարադատության մյուս կարևոր գործիքի՝ Ճշմարտության հանձնաժողովի ստեղծումը»։

Նրա խոսքով՝  որպեսզի չարաշահումների ու հանցագործությունների մասին տեղեկատվությունն ի շահ ժողովրդի ու պետության ծառայի, պետք է դրա հետ ճիշտ վարվել։ Այս դեպքում, ըստ նրա, անցումային արդարադատությունը կտա այդ հնարավորությունը. «Հայերը հաճախ ասում են․  մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, բոլորը գիտեն՝ ով է կոռումպացված եղել, մարդու իրավունքներ խախտել։ Բայց այդ տեղեկատվությունը պաշտոնական չէ։ Մեզ պետք է, որպեզի քայլեր ձեռնարկվեն։ Նման մի քայլ հեղափոխությունն էր»։

Իսկ ի՞նչ ռիսկեր կան անցումային արդարադատության կիրառման ճանապարհին։

Արթուր Սաքունցն ընդգծեց․ «Ոչ շահագրգիռ ուժերը, բնականաբար, դրա դեմ են և կփորձեն ամենակեղտոտ կեղծիքներով  ու ապատեղեկատվությամբ վարկաբեկել այս գաղափարը, նշանակությունը նվազեցնել, բայց չի անցնի»։

Միջազգային փորձից ելնելով՝ Ռուբեն  Կարանցան էլ այս մասով շեշտեց․ «Ռիսկն այն է, որ շատերը կփորձեն թերագնահատել անցումային արդարադատությունը, սակայն կարևոր է, որ դրանք լինեն առանձին անհատներ, այլ ոչ երկրի ամբողջ կառավարությունը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան