ՀՀ կառավարության հուլիսի 25-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով Երկրապահ կամավորականների միությանը անհատույց գույք նվիրաբերվեց՝ ժամանակավոր օգտագործման իրավունքով։ Նվիրաբերվող գույքը 70 մլն 310 հազար դրամ արժեքով խոհանոցային ու անկողնային պարագաներ են։ Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ զինված ուժերի անձնակազմի կերակրման կազմակերպումն իրականացվում է ՀՀ կառավարության 2015 թ.-ի որոշմամբ հաստատված չափաքանակների շրջանակում, որով նախատեսված չէ ԵԿՄ եռասերունդ …

