Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ՝ կան նաև պարգևավճարներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: «Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,- ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, …

