Վարչապետի ցանկացած որոշում ճիշտ է. Արագածոտնի մարզպետը՝ իր բարձր աշխատավարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ՝ կան նաև պարգևավճարներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,- ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, մարզպետների աշխատավարձերը:

Դավիթ Գևորգյանը հրաժարվեց ասել, թե որքան աշխատավարձ է ստանում, քանի որ, ըստ նրա՝ դա գաղտնի ինֆորմացիա է. «Հստակ կարող եմ ասել, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն: Ես չեմ ուզում իրավական տեսանկյունից ստանձնել պատասխանատվություն և բացահայտել ինֆորմացիան»:

Հարցին՝ նորմա՞լ է համարում, երբ երկրի ղեկավարը գաղտնի հանձնարարականով է բարձրացնում նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձը, Գևորգյանը պատասխանեց. «ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում: 3 միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և ԱԺ վերջին ընտրություններին իրենց վստահության քվեն տվել են մեր քաղաքական ուժին և վստահել են օրենքով սահմանված որոշումներ կայացնելու մեր իրավունքը: Ես ու մեր թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»:

Ինչ վերաբերում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք դժգոհում են ցածր աշխատավարձից, Դավիթ Գևորգյանը նշեց, որ ինքն էլ է դժգոհ, որ շատ աշխատողներ շատ ցածր աշխատավարձ են ստանում, ուստի արդյունավետ պետական համակարգ ստանալու համար պետք է պետական համակարգի ամենացածր վարձատրվող աշխատողները բարձր աշխատավարձ ստանան: «60, 70, 80 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը չի կարող արդյունավետ աշխատել, այդպես արդյունավետ համակարգ չենք կարող ունենալ»,- ասաց մարզպետը:

Նա ոչ կոռեկտ համարեց լրագրողի հարցը, թե արդյոք ինքն արժանի՞ է 800.000 դրամ աշխատավարձ ստանալ. «Եթե ես արժանի չլինեմ, և իմ կատարած աշխատանքը վատը լինի, ապա ես այդ պաշտոնում չեմ պաշտոնավարի: Եթե ՀՀ վարչապետը վստահել է ինձ և շարունակում է վստահել Արագածոտնի մարզպետի պաշտոնը, ապա գտնում է, որ ես արժանի եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան