ՀՀ զինդատախազությունը հայտնաբերել է պետությանը պատճառված շուրջ 10 մլրդ դրամի վնաս

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ գլխավոր դտախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում 2019թ․ 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները։

«2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է թվով 262 ուսումնասիրություն, որոնցով խախտում է հայտնաբերվել 144 դեպքերում։

Խախտումները հիմնականում հայտնաբերվել են թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ռազմաբժշկական և այլ ծառայությունների ոլորտներում:

Դրանց վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ միջոցներ: Մասնավորապես 28 դեպքի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնք հիմնականում առնչվում են ՀՀ ՊՆ կարիքների համար տարբեր նյութական միջոցների, ծառայությունների գնման, ընդունման, պահպանման և օգտագործման, զինծառայողների սոցիալական պաշտպանության, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործընթացներում թույլ տրված չարաշահումներին։ Նշված քրեական գործերը հարուցվել են առերևույթ պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական լիազորությունների սահամնների անցում, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և այլ հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի առթիվ:

Շոշափելի արդյունքներ են գրանցվել հատկապես պետական շահերի պաշտպանության գործառույթից բխող դատախազական գործիքակազմի կիրառմամբ զինված ուժերում պետությանը պատճառված վնասի բացահայտման և վերականգնման ոլորտում: Մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում արձանագրված պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 9․9մլրդ ՀՀ դրամ։ Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասի չափը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները գերազանցում է շուրջ 27.5 անգամ:

Վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 398 մլն ՀՀ դրամ վնաս, որը շուրջ 6 անգամ գերազանցում է 2018թ. առաջին ինը ամիսների ցուցանիշները։

Ընդ որում՝ այս տարվա ընթացքում վնասի հիմնական մասի վերականգնումն ապահովվել է հենց դատախազական գործիքակազմի կիրառմամբ, մասնավորապես՝ պետական շահերին հասցրած վնասը կամովին հատուցելու մասին տրված 100 նախազգուշացմների արդյունքում։

2019թ․ առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից ներկայացվել է 5 հայցադիմում՝ ընդհանուր 10.1 մլն ՀՀ դրամ հայցագնի չափով, և տրվել է պետությանը պատճառված 9․7մլն ՀՀ դրամ վնասի բռնագանձման պահանջով ողջամիտ ժամկետում հայց ներկայացնելու առաջարկություն։

Հարկ է նշել, որ պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվում են նաև այլ ուսումնասիրություններ, ձեռնարկվում անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում: