Չնայած ձերբակալություններին ու իշխանության ճնշումներին՝ Ադրբեջանի ընդդիմադիրները կրկին  հանրահավաքի են պատրաստվում

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը՝ «Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի» գլխավորությամբ, նոյեմբերի 2-ին պատրաստվում են խոշոր հանրահավաքի։ Ակցիան նախատեսվում է անցկացնել ժամը 15։00-ին։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին։

Ընդդիմությունն իշխանություններին առաջարկել է թույլատրել հանրահավաքն անցկացնել կա՛մ «Մեհսուլ» մարզադաշտում, կա՛մ մետրոյի «Մայիսի 28» կայարանին մերձակա հրապարակում։

«Մենք առաջարկել ենք կոմպրոմիսային տարբերակ։ Կարող ենք ակցիան անցկացնել նաև  «Մեհսուլ» մարզադաշտում։ Բայց եթե իշխանությունները նորից չհամաձայնեն այդ տարածքի հետ, ապա հանրահավաքը կանցկացնենք «Մայիսի 28» մետրոյի կայարանի մոտ»,- ասել է ընդդիմադիրների առաջնորդ Ալի Քերիմլին:

Նրա խոսքով՝ հանրահավաքի անցկացման որոշումն Ադրբեջանի ժողովրդի կամքի դրսևորումն է:

«Այս որոշումը մենք կայացրել ենք՝ զգալով մարդկանց աջակցությունը սոցիալական ցանցերում։ Բավական մեծ թվով մարդիկ են պահանջում հանրահավաքի անցկացում։ Մենք զգում ենք նոր ազգային շարժման սկիզբը»,- նշել է Քերիմլին։

Բաքվի քաղաքային իշխանություններն առաջարկում են հանրահավաքը կրկին անցկացնել մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Լոքբատան ավանում, ինչն ընդդիմությունն անընդունելի է համարում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ընդդիմադիրների նախորդ հանրահավաքը հոկտեմբերի 19-ին էր։ Այն անցկացվել էր մետրոյի «Մայիսի 28» կայարանի մերձակա հրապարակում (իշխանությունները կրկին առաջարկել էին Լոքբատանում անցկացնել), որի ընթացքում ոստիկանությունն անհամաչափ ուժ էր կիրառել ցուցարարների նկատմամբ՝ կասեցնելով այն, սահմափակվել էր լրագրողների աշխատանքը։

Ոստիկանությունը հրապարակն ու նրան հարակից թաղամասերը շղթայել էր, սկսվել էին մասսայական ձերբակալություններ։ Ձերբակալվել է շուրջ 100 մարդ, նրանց թվում՝ ընդդիմադիրների առաջնորդ Ալի Քերիմլին։ Ի դեպ՝ փակվել էին նաև մետրոյի մոտակա կայարանները, անջատվել էր ինտերնետը, դադարել էր բանկոմատների աշխատանքը։

ԵՄ-ն ու միջազգային մի շարք կառույցներ քննադատել են Ադրբեջանի իշխանություններին ու ոստիկանության գործողությունները, ինչին ի պատասխան՝ ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները սկսել են մեղադրել ԱՄՆ ու ԵՄ-ին՝ հանրահավաքներին աջակցելու մեջ։ Նույնիսկ հրապարակվել են ընդդիմադիր գործիչ Գյուլթեքին Հաջիբեյլիի զրույցների աուդիոձայնագրությունները, ենթադրաբար՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան աշխատակցի ու ԵՄ ներկայացուցչի հետ, որում խոսվում է ընդդիմության ցույցը ցրելու մասին։ Պաշտոնական մեկնաբանություններ ձայնագրությունների վերաբերյալ դեռևս չկան։

Բացի այս՝ հոկտեմբերի 8-ին էլ ընդդիմադիրները փոքրիկ ցույց էին անցկացրել Բաքվի քաղաքապետարանի մոտ գտնվող շենքերից մեկի բակում, որն արտոնված էր, սակայն կրկին ցրվել էր ոստիկանների կողմից: Այդ ժամանակ էլ բերման է ենթարկվել 30 ակտիվիստ։

Չ.Է.