Չեմ կարող պատասխանել. Էրիկ Գրիգորյանը՝ Ամուլսարի ճանապարհը բացելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ամուլսարի հարցի հետ կապված ընդամենը կես ժամ առաջ ամբողջ բացատրությունը տվեցի, Ամուլսարի կողմից ներկայացված են գործողություններ, ծրագիր և ազդեցություններ, որտեղ պետական մարմինները, ակադեմիայի ինստիտուտները և «Էլարդ»-ը որոշակի անհամապատասխանություններ են տեսել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հետ կապված հարցին։

«Գործընթացները Քննչականն իրականացնում է, Տեսչականը ներգրավված է, եթե կպարզվի, որ ներկայացված որոշակի տվյալներ կամ որևէ գործընթացներ, որոնք որ մեր օրենքին հակասում են, դա ունի հետևանք։ Եթե կպարզվի, որ ոչ, դա նույնպես ունի հետևանք։ Ինչ վերաբերում է աշխատել-չաշխատելուն, ճանապարհների հետ կապված ես մի անգամ արդեն նշել եմ, որ ճանապարհների փակ լինելը մեզ ավելի խոցելի է դարձնում այդ գործընթացներն իրականացնելու համար»,- նկատեց նախարարը։

Հարցին՝ ճանապարհները փակ են, իրավապահների կողմից բիրտ ուժ կկիրառվի՞, պատասխանեց, որ բազմիցս նշվել է, որ ուժ կիրառելու հետ կապված որևէ, այսպես ասած, զարգացումներ չի ակնկալվում։

«Բայց ինչպես և նշեցի՝ ճանապարհների փակ լինելը մեր այն գործընթացները, որոնք այս պահին մենք իրականացնում ենք, ուսումնասիրելով այդ ազդեցությունները, ներկայացված փաստաթղթերը, մեզ խոցելի է դարձնում»,- նկատեց Գրիգորյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։