Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ։ Հաջորդիվ տեղի է ունեցել պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների։ Այնուհետև վարչապետ Փաշինյանն այցելել է Ղազախստանում Հայաստանի դեսպանություն, որտեղ հանդիպում է …

