Քաղհասարակությունն ամբողջովին ներկայացված չէ, ինչը կասկածներ կարող է առաջ բերել Ձեր գործունեության հետ կապված․ Բաբաջանյանը՝ Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ կցանկանար՝ գործադիրը ներկայացներ, թե ինչո՞ւ է առաջարկել հենց Լիլիթ Ալեքսանյանի թեկնածությունը։

«Հայաստանում Եվրամիության և Միացյալ Նահանգների դեսպանների բնորոշմամբ՝ կոռուպցիան հասնում էր մինչև իսկ ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակի։ Եվ, ըստ էության, մենք հեղափոխությունից հետո բոլորովին այլ իրավիճակ ունենք, բայց այդ իրավիճակը մեծապես պայմանավորված է մեկ հոգու կամքից։ Մեզ համար շատ կարևոր է, որ այն հիմքերը, որոնք դրվում են, դրվեն հաստատուն։ Քաղհասարակությունն ամբողջովին ներկայացված չէ, ինչը կասկածներ կարող է առաջ բերել Ձեր գործունեության հետ կապված»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Լիլիթ Ալեքսանյանն էլ նշեց, որ ոչ ֆորմալ լայն քննարկում են ունեցել իր աշխատանքային փորձի, հմտությունների հետ կապված։

«Կարծում եմ՝ ընտրության ընթացքում մեծ դեր է խաղացել նաև իմ մարդկային սկզբունքները»,- նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։