Երեկ Քննչական կոմիտեի կողմից ներկայացված եզրակացությունը լիբանանյան ընկերությանը Կառավարությունն էր պատվիրել։ Ընդամենը երեք նախադասությամբ ներկայացվեցին ենթադրություններ Ամուլսարի հանքաշահագործման՝ Սևանա լճի և Ջերմուկի ջրերի վրա ազդել-չազդելու մասին։ Այս մասին այսօր Կառավարության դիմաց Ամուլսարի հանքաշահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում նշեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ «ՇՄԱԳ-ի գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար՝ հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող …

