Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին, գրում է lenta.ru-ն։ Լուկաշենկոն միաժամանակ նշել է, որ «կապույտ մատներով» չի կառչելու նախագահական աթոռից, բայց հենց բելառուսցիներն են, որ պիտի մերծեեն իր թեկնածությունը: Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսում նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2020 թվականի ամռանը։

