1lurer.am-ի տեղեկություններով՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կասկածվում են Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող 5 մլն դոլար արժողությամբ պանսիոնատն անօրինական ճանապարհով անհատույց ձեռք բերելու մեջ: Տեղեկությունը փորձեցինք պարզել Գլխավոր դատախազությունից: Factor.am-֊ին Դատախազությունից փոխանցեցին, որ նշված գույքի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի …

