Այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» միջոցառումները, որոնց ժամանակացույցը հրավիրված ասուլիսում ներկայացրեց ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը: «Հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը ղեկավարում է ֆրանկոֆոն երկրների կազմակերպությունում, այս տարի մենք Ֆրանսիայի դեսպանատան օժանդակությամբ Ֆրանսիական համալսարանում կազմակերպում ենք հանրային բաց քննարկում՝ «ՆԱՏՕ-ի գործընկերությունը՝ Ֆրանսիայի տեսանկյունից» թեմայով։ Չորեքշաբթի օրը Ազգային …