Ոստիկանությունը բացահայտել է 515 միլիոն դրամի հափշտակություն. հարուցվել է քրգործ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության դեպք։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱՄԷ մի քաղաքացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով 2016 թվականին Հայաստանում հիմնադրել է մի ՍՊ ընկերություն։ Նա տնօրեն է նշանակել իր ծանոթ, հայաստանաբնակ մի անձի և ընկերության գործունեության հողատարածքներ ձեռք բերելու և մշակելու նպատակով կատարել շուրջ 7․000․000 դոլարի ներդրում։ Մինչդեռ ՍՊ ընկերության տնօրենը նշված գործարքների շրջանակներում, ի թիվս այլ չարաշահումների, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ հաշվապահական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով ընկերության դրամարկղից դրամական միջոցների մաս-մաս ելքագրումներ կատարելով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 515 միլիոն դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։

Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով գնվել են բազմաթիվ անշարժ գույքեր, որոնց ապօրինի օտարումը կանխվել է։