Ուկրաինայի հայ երիտասարդները հավաքվել էին մեկ հարթակում. Զարեհ Սինանյան

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված ֆորումին:

«Հանձնակատարը կարևորեց սփյուռքում ծավալով ամենաամեծ չորրոդ հայկական համայնքի նման ակտիվությունը և նախաձեռնողականությունը: Ներկայացնելով Հայաստան-սփյուռք գործակցության այսօրվա օրակարգը՝ Զարեհ Սինանյանը նշեց, որ հիմա ամբողջ աշխատանքն ուղղված է հզոր Հայաստան-ուժեղ սփյուռք գաղափարի իրագործմանը: «Առանց ամուր պետության՝ մենք չենք կարող ունենալ միասնական սփյուռք: Հայ ինքնության պահպանման միակ ճանապարհն անցնում է Հայաստանով, սակայն սփյուռքահայերը, մասնավորապես՝ երիտասարդական շրջանակները պետք է ցանկանան ասոցացվել հայրենիքի հետ: Դա կարող է լինել մեկ դեպքում, եթե այդ հայրենիքը լինի կայացած և հզոր,-ընդգծեց հանձնակատարը:

Խոսելով հայրենադարձության մասին՝ սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուն շեշտեց, որ այսօր էլ հայրենադաձութուն կա, սակայն մեծածավալ հայրենադարձության համար պետությունն իր ենթակառուցվածքներով, պայմաններով և օրենսդրությամբ պետք է պատրաստ լինի: «Մենք պետք է հասնեն նրան, որ Հայաստանից դուրս ապրող հայերը ցանկանան վերադառնալ: Նրանք Հայաստանում պիտի ապրեն լավ, աշխատեն, երջանիկ լինեն: Սակայն նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ սփյուռքում պետք է տեղի ունենալ հոգեբանական հայրենադարձություն. ոչ միայն ապրել Հայաստանում, այլև ապրել Հայաստանով»,-հավելեց Գլխավոր հանձնակատարը: Նա հատկապես կարևորեց Հայրենադարձության մասին օրենքը, որն արդեն իսկ մշակման ընթացքի մեջ է և կհստակեցնի, թե Հայաստանն ինչ պարտավորություններ պիտի ունենա իր հայրենադարձների նկատմամբ:

Այնուհետ ֆորումի մասնակիցներին ներկայացվեց հաջորդ տարի կայանալիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որի արդյունքում պետք է ձևավորրվի համահայկական խորհուրդը, ներդրողների և բարեգործների և աշխարհի հայ քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները:

Զարեհ Սինանյանը նշեց նաև, որ համայնքնային այցերի ընթացքում երիտասարդները բազմաթիվ անգամներ են ցանկություն հայտնել Երևանում կազմակերպել երիտասարդական կազմակերպությունների հավաք, որը թույլ կտա աշխարհի տարբեր մասերից ժամանած հայ երիտասարդներին ճանաչել միմյանց, համատեղ նախաձեռնություններով հանդես գալ և այլն:

Հանձնակատարը մանրամասն ներկայացրեց նաև գրասենյակի մյուս ծրագրերը, շեշտեց, որ գրասենյակը պահելու է մեկ պատուհանի սկզբունքը, և սփյուռքի հետ ցանկացած հարց անցնելու է այդ խողովակով: Սակայն սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու գործընթացում Զարեհ Սինանյանը մի շարք խոչընդոտներ է տեսնում, որոնք մեծամասամբ օրենսդրական դաշտում են: Ինչ վերաբերում է սփյուռքի քարտեզագրմանը և ներուժի չափագրմանը, հանձնակատարն ընդգծեց, որ դրանք որպես առաջնահերթություն գրասենյակի առջև դրվել են հենց երկրի վարչապետի կողմից:

Այնուհետև ֆորումի մասնակիցները հարցեր ուղղեցին Գլխավոր հանձնակատարին: Երիտասարդությանը հատկապես հետաքրքրում էին հայրենադարձության և Հայաստանի կյանքի մասնակիցը դառնալու թեմաները:

Ֆորումին մասնակցում էին նաև ազգությամբ հայ ներկայացուցիչներ երկրի խորհրդարանից, հասարակական, քաղաքական, փորձագիտական, բիզնես շրջանակներից: Երիտասարդական հետաքրքիր ձևաչափով նրանք ներկայացրին հաջողության իրենց պատմությունները, հայրենիքից հեռու ինքնությունը պահպանելու, արմատներին հավատարիմ մնալու, բնակության երկրի լիարժեք քաղաքացի լինելու և Հայաստանի հետ կապը պահպանելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում: