Մուշի Վարթո շրջանում թուրքական ոստիկանությունը հեռացրել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) քրդերեն պաստառներն ու ազդագրերը: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը: Նշվում է, որ նախընտրական պաստառները հեռացնելու ցուցումը տրվել է Վարթոյի հանրապետական դատախազության կողմից: Նույն բանը կատարվել է նաև Իգդիրում, որտեղ 15 օր առաջ տեղադրված քրդերեն նախընտրական տասնյակ պաստառներ գիշերով հեռացվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: …