Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան–ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր. փոխանցում է ermenihaber-ը: Ինչպես նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ, զորավարժությունները կանցկացվեն Թբիլիսիի մերձակայքում գտնվող «Կրցանիսի» ռազմաբազայում տեղակայված Վրաստան–ՆԱՏՕ ուսումնական կենտրոնում։ Միջոցառման բացումը տեղի կունենա մարտի 18-ին։ «Վրաստան-ՆԱՏՕ» համատեղ զորավարժություններին բացի Թուրքիայից կմասնակցեն նաև Ադրբեջանը, …