Իսպանական «Կորսիան Կորվիամ» կապալառու ընկերությունը չի վճարել Հյուսիս-Հարավ ճանապարհը փակած ենթակապալառու ընկերություններին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածում բողոքի ցույց իրականացնող շինարարական ընկերություններին, որոնք պահանջում են վճարել սեպտեմբերից չվճարված գումարները՝ ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ վստահեցնելով, որ նախարարությունն իր պարտավորությունները կատարել է։ «Ենթակապալառուները չեն վճարվել հիմնական կապալառուի կողմից, …

