Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ամփոփվել է պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 16-ին գրադարանում ամփոփվել է պարսկական պոեզիայի ասմունքի հանրապետական մրցույթ-փառատոնը. կայացավ մրցույթի մրցանակաբաշխությունը:

«2019 թ.-ի մայիսին մեկնարկած երկփուլ մրցույթին մասնակցում էին Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6, թիվ 136 և 100, Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Գյումրի, Մեղրի, Կարբի և Աբովյան համայնքներից 12-15 տարեկան շուրջ 200 սան:

Մրցույթի առաջին փուլը հաղթահարել էին 52 մասնակից, որից մրցանակային տեղերի արժանացան 8-ը. ժյուրիի կողմից սահմանված պարսկերեն և հայերեն լավագույն ասմունքողների 3-ական մրցանակներին համակազմակերպիչներ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից շնորհվեց ևս 1-ական հատուկ մրցանակ համապատասխանաբար՝ հայերենի և պարսկերենի համար:

Մրցանակները հանձնեցին ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մուհամմադ Ռեզա Հեյդարին, դեսպանության մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Գառնիկ Գևորգյանը: Պարսկերեն ասմունքի I մրցանակի արժանացավ Վլադ Ստեփանյանը (Մեղրիի մարզամշակութային կենտրոն), II մրցանակը տրվեց Ալբերտ Առաքելյանին (Գյումրիի թիվ 6 հիմն. դպրոց), III մրցանակը՝ Միլենա Հակոբյանին (Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան թիվ 200 դպրոց): Պարսկերենով ասմունքի հատուկ մրցանակ ստացավ Լիլիթ Ստեփանյանը (Աբովյանի Ա. Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոց): Հայերեն ասմունքի համար I մրցանակի արժանացավ Արաքսյա Գրիգորյանը (Կարբիի Վ. Թեքեյանի անվ. միջն. դպրոց), II մրցանակի՝ Գրիգոր Շահբազյանը (Երևանի Հ. Կարապենցի անվ. դպրոց), III մրցանակ՝ Միլենա Փալթաջյանը (Երևանի թիվ 136 հիմն. դպրոց):

Գրադարանի հատուկ մրցանակ ստացավ Անի Արղությանը (Մխ. Սեբաստացի կրթահամալիր). նրանք արժանացան պատվոգրերի և հուշանվերների: Մրցանակաբաշխությանը Ազգալդյանի անվան դպրոցի սաները ներկայացրեցին Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգությունից մանրապատումներ, մյուսները պոեմից ասմունքեցին հատվածներ: Երաժշտական կատարումով հանդես եկան Պետական կոնսերվատորիայի IV կուրսի ուսանողուհի Լ. Դավթյանը՝ Մ. Հայրապետյանի նվագակցությամբ, և «Կապույտ մզկիթ»-ի ուսանող Գ. Գալթավյանը»,- ասված է հաղորդագրությունում: