Մակրոնը պատասխանել է, որ ինքն անձամբ շատ մոտիկից հետևում է Քոչարյանի դատավարությանը․ փաստաբան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մեկ անձի կամքով է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Նա քաղաքական անձնավորություն է, դատավոր չէ։ Նա վարչապետն է։ Նրա կամքից է կախված բոլոր այս դատավարությունները»,- Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը։

Փաստաբանի խոսքով, բոլոր այն դատավորները, որոնք կփորձեն անկախ քննություն իրականացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ու կկայացնեն այնպիսի որոշում, որը չի համապատասխանի վարչապետի ցանկությանը, իրենց մտքում գիտեն, որ իրենց հետ երեք բան է լինելու՝ խուզարկություն, քրեական գործի հարուցում և հեռացում:

«Ես դատավոր լինեի, հենց այսպես կմտածեի։ Հիմա Հայաստանում դատավորներն աղոթում են, որ նման մեծ գործերով չզբաղվեն։ Փոքր գործերով ազատություն կա, լավ բաներ լսել եմ, բայց նման նուրբ խնդիրները, երբ վարչապետի երևակայած թշնամուն է խոսքը վերաբերում, աղոթում են, որ նման գործերով չզբաղվեն։ Մեծ քաջություն է պետք, որ դատավորն ասի՝ չէ, կալանավորումն արդար չէ»,- ասաց Թորոսյանը։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ինքը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նամակ է գրել: «Ես նրան ասացի, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ձևերով հրահանգում է։ Եթե Մակրոնը պատասխանել է, որ ոչ թե Ֆրանսիան, այլ ինքն անձամբ շատ մոտիկից հետևում է նախագահ Քոչարյանի դատավարությանը, ինձ ասաց, որ տեղյակ է։ Նախ, պետք է դատավորների գլխավոր մարմինը հստակ ձևով հայտարարություն անի, որ դատավորներն անկախ են և քաղաքական որևէ մարմնից հրահանգ ստանալու կարիք չունեն»,- նշեց Թրոսյանը։

Լիլիթ Շաբոյան