Գյումրիի «Թռչունյան տան» ճգնաժամային իրավիճակը կքննարկվի նախարարության և Մայր աթոռի ներկայացուցիչների հանդիպմանը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Նախօրեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Գյումրիի «Թռչունյան տուն» երեխաների խնամքի կենտրոնում տիրող անորոշ իրավիճակի կապակցությամբ։ Նախարարությունը մտահոգ է խնամվող երեխաների ճակատագրով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է ստանձնել նրանց խնամքը։

«Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և ՀՀ կառավարության կողմից վարվող ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստակամ է ձեռնարկել քայլեր՝ «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաների հետագա խնամքը կենսաբանական ընտանիքներում կազմակերպելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ապահովել ժամանակավոր շուրջօրյա խնամք «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում և երեխաների խնամքի ցերեկային կենտրոններում»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ արդեն հինգ ամիս է՝ սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, դադարեցրել են «Թռչունյան տան» ֆինանսավորումը։ Արդյունքում, այս ամիսների ընթացքում մանկատունը մեծ պարտքեր է կուտակել. չեն վճարվել աշխատակիցների աշխատավարձերը, երեխաների համար նախատեսված սնունդն էլ ձեռք է բերվում ապառիկ։ Մանկատունը 3 մլն դրամի միայն սննդամթերքի պարտք ունի:

«Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյանը մեզ հետ զրույցում նշում է, որ նախարարության առաջարկը միանգամից կյանքի կոչել դժվար կլինի, դրա համար ժամանակ է պետք և ամենակարևորը՝ ցանկացած իրավիճակում երեխաները չպետք է տուժեն։

«Ես ընդհանրապես բոլոր տեսակի որոշումներին, որոնք կապված են այն հարցի հետ, որ երեխան պիտի ընտանիք վերադառնա, համամիտ եմ։ Դա իդեալական մոդելն է երեխայի ապրելու համար։ Բայց ցավում եմ, որ մեզ մոտ չկան այդ ընտանիքները, պատրաստ չեն։ Կարող է կենսաբանական ընտանիք կա, որին աջակցություն ցույց տան, կարողանա երեխային վերցնի պահի, բայց խնամատար ընտանիք՝ չեմ կարծում այդքան գտնվի։ Մտածում եմ, որ եթե այդ ամենը ստեղծվի, ընտանիքը հզորանա, ստեղծվեն խնամատար ընտանիքներ, գրանցվեն, ինչու չէ՝ կարելի է, բայց դա մի օրվա աշխատանք չի ու մի քայլի, դա երկարատև աշխատանք է»,- ասաց Սոնա Սիմոնյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերը պիտի քննարկվեն և գտնեն այնպիսի լուծում, որը երեխաներին լրացուցիչ սթրեսի մեջ չի գցի։

Տնօրենի փոխանցմամբ՝ այս շաբաթվա ընթացքում նախարարության ու Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ համատեղ հանդիպում կլինի, կքննարկեն հետագա քայլերը, կհասկանան՝ ինչ անել, իսկ մինչ այդ, դեռ շարունակում են երեխաների համար սնունդը ապառիկ գնել, իսկ աշխատողների 5 ամսվա աշխատավարձերն էլ վճարված չեն։

«Սնունդի հարցը ինչ-որ չափով լուծվել է, կարողանում ենք դեռ։ Բարերարները ուղարկել էին սննդամթերք դրսից, ամերիկահայեր էին, մեզ չներկայացան, քաղաքապետարանը գումարով օգնեց։ Ինչ-որ չափով մենք կարողացանք կոմունալ որոշ բաներ անել և սննդի համար՝ ամենակարևորը, որ երեխաները նորմալ սնվեն, մինչև այս ճգնաժամային վիճակը անցնի։ Վատ վիճակում են աշխատակիցները, որոնք նույնիսկ չնչին աշխատավարձը չեն ստացել ։ Բոլորի ընտանիքները ծանր վիճակում են ու այսպես նրանք գալիս, աշխատում են երեխաների հետ»,- ներկայացրեց Սոնա Սիմոնյանը։

Մայր Աթոռն էլ իր հերթին շարունակում է նոր բարերարի փնտրտուքը։ «Փորձում ենք բարերար գտնել, որը կստանձնի կառույցի ֆինանսավորումը: Դեռ լուր չունենք, բայց հուսով ենք՝ կլինի»,- մեզ հետ զրույցում նշել էր Մայր Աթոռի սոցիալական ծառայության տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

Նշենք, որ «Թռչունյան տունը» պետական հաստատություն չէ, 16 տարի գործում է բարերարների հովանավորության շնորհիվ, տարածքն էլ անհատույց հատկացրել է Մայր Աթոռը։

Էմմա Չոբանյան