Այսօրվա «Վերնատանն» այդ անունը չի համապատասխանում. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից ամեն ինչ արվում է, որ դատաքննությունը չսկսվի: Որոշ կայքեր ազդեցության տակ ընկնելով, անընդհատ հարցնում են՝ բա խի՞ չի սկսվում դատաքննությունը: Հարցրե՛ք փաստաբաններին՝ խի՞ չեն թողնում, որ սկսվի դատաքննությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու շուրջ տեղապտույտով անընդհատ փորձում են մեկ-երկու օր հետաձգել. «Ի՞նչ են սպասում՝ ենթադրել կարելի է: Բայց բոլոր հարցերի պատասխանը դատաքննության միջոցով կկարողանա մեր հասարակությունը ստանալ՝ վերջին հաշվով դա որակյա՞լ գործ է, թե՞ ոչ: Առավոտից իրիկուն ասում են՝ «էնտեղ գործ չկա, ջուր ա», բա որ ջուր է, թողեք թող սկսի տեսնենք էդ ջուրն ո՞ւր է հոսում: Ջրի հոսքը կանգնեցրել եք, շեղել եք, սառեցրել եք և հիմա մեղադրում եք առավոտից-իրիկուն: Բա 70 հատորի մեջ ի՞նչ են, դատարկ թղթե՞ր են»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ փաստահավաք խմբում դեռ տեղեկացված չէին 0038 հրամանի մասին, բայց աշխատանք տանում էին, նյութեր էին փորձում գտնել, որ բանակն օգտագործվել է. «Այդ ապացույցը հաստատվեց, երբ ընդամենը Մարտի 1-ի լսում եղավ պարոն Փաշինյանի կողմից 2018-ին: Փաստահավաք խմբի վերջին զեկույցը եղավ 2010-ին, միշտ հերքվում էր 0038-ի մասին, նույն Գևորգ Կոստանյանի, մյուսի կողմից, նույն Սեյրան Օհանյանն ասում էր՝ այդպիսի բան գոյություն չունի: Հենց երկրում քաղաքական իշխանություն փոխվեց, արդեն հաստատեցին: Հիմա էլ ասում են՝ ոնց որ թե առավոտ էր, արտակարգ դրությունից մի ժամ առաջ էր…Այդպես չի, թողեք դատաքննությունը սկսվի՝ ամեն ինչ պարզ կլինի»:

Հարցին՝ «Վերնատուն» ակումբի հետ կապված մտավախություններ ունե՞ն իշխանությունները՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ միակ մտավախությունը «Վերնատուն» անվան հետ է կապված. «Այն ժամանակ մեծերը հավաքվել էին ի՞նչ խնդիր լուծելու, հաստատ իշխանության չէ, չէ՞: Երբ ես նայեցի, թե քննարկվող հարցերը, կապված էին բանակի, ինչ-որ մտահոգությունների հետ… Այդ մտահոգությունները պետք է այն ժամանակ լինեին, հավաքվեիք, ասեիք՝ ախպեր ջան, էս ի՞նչ եք անում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան