Ատրճանակ չեմ տեսել, սպառնալիքներ չեմ լսել․ Բարսեղ Բեգլարյանի գործով վկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է «Ֆլեշ Մոթորս» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց վկա Աշոտ Մարտիրոսյանը, որն ասաց, որ եղել է Բարսեղ Բեգլարյանի որդիների համակուրսեցին։ Ասաց տուժողին էլ է ճանաչում, բայց կողմերից որևէ մեկի հետ թշնամական կամ բարեկամական հարաբերություններ չունի։

Վկան առանձապես շատ մանրամասներ դեպքից չէր հիշում․ «Խորհրդակցություն էր, ընդհանուր խոսակցություն էր, որը վերաբերվում էր պակասորդներին, ավելի շուտ՝ յուրացումներին։ Ավելի շատ Նարեկ Բեգլարյանը հարցադրումներ էր անում Բարսեղ Բեգլարյանին»։

Մեղադրողի հարցին, թե տուժող Մկրտումյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու կամ բռնություն գործադրելու ականատես եղել է, վկան, ասաց, որ ոչ․ «Հնարավոր չի, փոքր տեղ էր, չէր կարող նման բան լիենել, ու մենք ականատես չլինեինք»։

Տուժող Արման Մկրտումյանը վկային հարցեր տալիս նշեց, որ այն ընկերությունը, որտեղ աշխատում է վկան բաժնեմասերի մեծ մասը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին:

«Մյուս մասը պատկանում է Արայիկ Հարությունյանին»,- ասաց վկան։

Նա նաև ասաց, որ մինչ օրս մտերմիկ-ընկերական կապեր ունի Բարսեղ Բեգլարյանի որդիների հետ։

Դատավորը հղում անելով արդեն հարցաքննված տուժողին ու վկաներից մեկին, ասաց, որ նրանք Հրայր Հովսեփյանի մոտ ատրճանակ են տեսել, մինչդեռ վկան ասաց, որ ինքը նման բան չի տեսել։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը դատարանին միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը՝ ասելով, որ նա նախկինում ասել է, որ տեսել է, թե ինչպես է տուժողը ամբաստանյալ Հրայր Հովսեփյանի ուղեկցությամբ դուրս եկել խորհրդակցությունից, մինչդեռ հետագայում իր այս պնդումը հերքել է։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Այժմ վկայի նախաքննական ցուցմունքներն են հրապարակվում։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոթորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան