Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու իր երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Քաղաքականություն
18.11.2019 | 12:29ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:
ՀՀ վարչապետի երկու այլ որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև գլխավոր ռազմական տեսուչի երկու տեղակալները՝ Վաչագան Ներսեսյանը և Կամո Քոչունցը, որ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալն էր: