«Գյումրիում օրական 1000-1200 մեքենայի հոսք է սպասվում». Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վրաստանի և Իրանի մաքսային ծառայությունների հետ ստորագրված արձանագրությունները սահմանային հսկողությունը դյուրացնելու և մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման մասին էին։ Այս մասին այսօր՝ «Թվային լուծումներ՝ միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Հայաստանից բեռներ են տեղափոխվում Իրան և Վրաստան, կամ՝ հակառակը։ Մաքսային մարմինը, երբ տեղեկատվություն է գեներացնում արտահանվող ապրանքի վերաբերյալ, մինչև ապրանքի՝ ներմուծվող երկրի սահմանը հատելը, էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն է ներկայացնում պայմանավորող պետության մաքսային մարմնին։ Դա նշանակում է, որ մի երկրի մաքսային մարմինը բեռի, ապրանքի և տրանսպորտային միջոցի վերաբերյալ նախնական տեղեկատվություն ունենալուն պես՝ այն ներկայացնում է մյուս երկրի մաքսային մարմնին, որպեսզի սահմանային հսկողությունը դյուրացվի»,- ասաց Անանյանը։

Անդրադառնալով Գյումրու ավտոմաքսատան հետ կապված դժգոհություններին, ՊԵԿ նախագահը նշեց․ «Հերթերը, դժգոհություններն ու կուտակումներն ավելի շատ բանկի հետ կապված էին․ «Արարատ» բանկի մեր գործընկերներն այնտեղ, ցավոք, միայն մեկ մասնաճյուղ էին բացել և ֆիզիկական ծավալների առումով հերթեր էին գոյանում։ Մեր քաղաքացիներն էլ, իրենց հնարամտությունը կիրառելով, նոր բիզնես էին մտածել․ մեքենաներով գալիս էին, համարները հանում, գիշերը հերթ կանգնում և առավոտյան իրենց հերթն այլ անձանց վաճառում։ Ժամանակին ահազանգեցինք Ոստիկանության մեր գործընկերներին և շատ արագ այդ խնդիրը կարգավորվեց»։

Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝ նոյեմբերի վերջին կհայտարարվի, որ ավտոմաքստան գործառույթն ամբողջությամբ տեղափոխվել է Գյումրի՝ այն ավտոմեքենաների ներմուծման համար, որոնք հյուսիսային սահմանակետերից են Հայաստան մուտք գործում՝ Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի մաքսակետերից։

«Դեկտեմբերի սկզբին նախատեսում ենք Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքից ևս գործառույթները տեղափոխել նորակառույց ավտոմաքսատուն։ Այսօր, եթե վերցնենք ՀՀ ամբողջ տարածքում բոլոր մաքստաները, վարչությունները և տերմինալները, որտեղ մաքսային ձևակերպում է իրականացվում, ընդհանուր թիվը շուրջ 800-1000 մեքենայի շրջանակում է։ Հիմա Գյումրիում օրական 1000-1200 մեքենայի հոսքի կենտրոնացում ենք սպասում։ Այս պահին մոտավորապես 57 աշխատատեղ ունենք, ևս 20-ը ժամանակավորապես բացելու ենք, մինչև հաղթահարենք ամբողջ ծավալը»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան