ԱՄՆ-ն աջակցում է  բողոքի խաղաղ ցույցեր անցկացնող Իրանի ժողովրդին

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն աջակցում է  բողոքի խաղաղ ցույցեր անցկացնող Իրանի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 17-ին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը, գրում է ria.ru-ն:

Իրանում բողոքի ցույցերն ընթանում են ընդդեմ բենզինի գնի թանկացման: Հաղորդվել է, որ ուրբաթ օրը ակցիայի շրջանակում մեկ մարդ է մահացել:

«ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին՝ ռեժիմի դեմ իրենց խաղաղ բողոքի ակցիաներում: Մենք դատապարտում ենք մահվան ելքով ուժի կիրառումը և կապի սահմանափակումը, որն օգտագործվում է ցուցարարների դեմ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:

Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դատապարտում է Թեհրանում  ցույցերի պատճառով համացանցի անջատումը և աջակցություն է հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»: