Իմ կառուցած սրճարանի տարածքում անտառ չի եղել, արտադրական տարածք է եղել։ Լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Անդրադառնալով Օպերային հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժմանը՝ Մնացականյանն ասաց. «Քննարկում ենք ունեցել: Իհարկե, կկարողանայինք միանգամից բոլորը քանդել, բայց որոշեցինք փուլերով անել»: Պաշտոնյան նաև խոստացավ, հնարավորության դեպքում, բոլոր գործազուրկներին աշխատանքով ապահովել: Մանրամասները՝ տեսանյութում: Նելլի Մելքոնյան