«Նիկոլ Փաշինյանն է պատճառը, որ նոր ընդդիմություն չի ձևավորվում»․ Վահրամ Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.12.2025 | 23:30
Իլոն Մասկը կոչ է անում «վերացնել» ԵՄ-ն. Եվրահանձնաժողովին արգելվել է X-ում գովազդներ տեղադրել՝ 120 միլիոն եվրո տուգանքից հետո
08.12.2025 | 23:14
Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին
08.12.2025 | 22:59
Անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք Միքայել սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար. Պաշտպանական թիմի հայտարարությունը
08.12.2025 | 22:54
Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանին որոշ փաստաթղթերի ծանոթանալու միջնորդություն է ներկայացրել
08.12.2025 | 22:43
Ջրային կոմիտեի նախագահը Թեհրանում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ջրային անվտանգության հարցերում
08.12.2025 | 22:30
Չինաստանը մարդանման ռոբոտներ կտեղակայի Վիետնամի սահմանին պարեկության համար
08.12.2025 | 22:18
Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն իջել է 1 սմ-ով
08.12.2025 | 22:05
ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում
08.12.2025 | 21:52
Վրաստանի իշխանությունները պատրաստվում են խստացնել հավաքների անցկացման կանոնները
08.12.2025 | 21:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.12.2025 | 21:27
Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է մենամարտել Իսլամ Մախաչևի հետ
08.12.2025 | 21:13
AxelMondrian-ը 2025թ. ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում
08.12.2025 | 21:00
Վստահ եմ՝ 10-ից բացի մյուս եպիսկոպոսները ևս Կտրիճ Ներսիսյանի դեմ են, շուտով տեսանելի կլինի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 20:54
Ադրբեջանը հետաքրքրված է հրետանային համակարգերով. Սլովակիայի նախագահը հայտարարել է Բաքվի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին
08.12.2025 | 20:45
Հաջորդ կանգառը՝ Մայր Աթո՞ռ․ ուր կհասնի իշխանություն-եկեղեցու վերնախավ դիմակայությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ը զրուցել է պատմաբան Վահրամ Թոքմաջյանի հետ

-Երեկ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների մտահոգություններին ի պատասխան անդրադարձել է Գարեգին Նժդեհին։ Ձեզ բավարարե՞լ է վարչապետի պատասխանը։

-Մասամբ՝ այո, մասամբ՝ ոչ։ Նախ ես չեմ հասկանում ռուսների մտահոգություն կոչվածը Նժդեհի անձի հետ կապված, և, ընդհանրապես, վերջին փուլի դիտարկումները՝ Նժդեհին անընդհատ փորձել ֆաշիզմի հետ կապել, որը նոր միտում չէ, սկսվում է Նժդեհի արձանի բացումից։ Ասենք թե Ալիևն էր անտեղյակ, մի հիմար բան խոսեց նախորդ անգամ, մոռանալով էն մասին, որ Ադրբեջանը՝ որպես այդպիսին քաղաքական միավոր, ստեղծելու գաղափարական հայրն է եղել ֆաշիստական ճամբարի կարկառուն ներկայացուցիչ։ Ի՞նչ մասով չբավարարեց։ Մեկընդմիշտ էդ թեման փակել է պետք։ Ինչո՞ւ։ Վերմախտի զորքերի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծվում էին հայկական, ռուսական, բելառուսական, ադրբեջանական, վրացական, ուզբեկական լեգիոններ։ Այսինքն, էն բոլոր ժողովուրդները, որոնք կռվում էին ֆաշիզմի դեմ, նրանց գերիներից ստեղծում էին լեգիոններ։ Նույնը վերաբերվում է հայկական լեգիոնին, որը ստեղծվել է ոչ թե ՍՍ-ի զորքերի կազմում, այլ Վերմախտի զորքերի կազմում։ Եվ Նժդեհը դրա հետ կապ է ունեցել առաջին փուլում միայն։ Երկրորդ փուլում, երբ իմացել է, որ այդ զորքերը չեն պաշտպանելու հայ բնակչությանը թուրքերից, իսկ սա ուրիշ պատմություն է․․․ Հաշվի առնելով Հիտլերի գործողությունները հրեաների նկատմամբ, թուրքերը երկրորդ անգամ հայտ ներկայացրեցին, որ վերջնականապես բնաջնջեն հայերին։ Էստեղ գործին խառնվեց Մուսոլինին։ Նա պատմաբաններ վարձեց, որոնք գրեցին «Հայերը՝ արիացի» աշխատությունը՝ Հիտլերի ախորժակը զսպելու համար։ Սա էլ՝ էն արիականության տեսության նախահիմքը։

-Այսինքն, Մուսոլինին օգնեց հայերին։

-Իհարկե օգնեց։ Այդ փուլում Գրիգոր Հարությունյանը, Դրաստամատ Կանայանը, Գարեգին Նժդեհը լծվեցին այդ գործին, հետո, երբ Նժդեհն իմացավ, որ ուրիշ նպատակ է հետապնդում այդ լեգիոնը, հեռացավ։ Նա ոչ մի կապ չի ունեցել ոչ այդ հատուկ գնդի ղեկավարման, ոչ այդ գնդի ռազմական գործողությունների հետ։ Դրոն անձամբ էր պտտվում ռազմագերիների ճամբարներով և համոզում կամ չէր համոզում հայ գերիներին։ Տարբեր հաշվարկներով 22 հազար մարդու մասին է խոսքը։ Առաջին իսկ ռազմական գործողության ժամանակ, երբ հնարավորություն են ունեցել, հայերը հանձնվել են ԽՍՀՄ ուժերին։ Տեսնելով, որ նման միտումներ կան, նրանց տեղափոխել են թիկունք՝ սպասարկման աշխատանքներին մասնակցելու համար, հետո պատերազմի մնացյալ հատվածում Բելգիայի մասում հանձնվել են դաշնակից ուժերին։ Այս թեմայի անընդհատ չարչրկումը մառազմ է։ Իսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանը  բավարարեց զուտ առաջին մասով՝ Նժդեհի գործունեության հիշատակման մասով՝  կապված երեք հերոսամարտերին մասնակցության հետ, որոնց արդյունքում ձևավորվեց ՀՀ-ն,  ինչպես նաև՝ Մոլոտովի անդրադարձով։ Եկեք չմոռանանք այն մոլորությունը, որ կա մեր պատմագրության մեջ, որը շարունակվում է․ դա այն է, որ Մոլոտովի, Ստալինի կամ մյուսի թողտվությունն է, որ դաշինք կնքվեց հրեշի, այս դեպքում՝ Հիտլերի հետ։ ԽՍՀՄ-ը պատերազմի մեջ չի մտել 1941-ին, ԽՍՀՄ-ը պատերազմի մեջ մտել է շատ ավելի վաղ, երբ այդ նույն Մոլոտովը Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպի հետ կնքեց «Մոլոտով-Ռիբենտրոպ» գաղտնի պայմանագիրը, որից հետո Գերմանիան մտավ Լեհաստան, իսկ Խորհրդային Միությունը հարձակվեց Ֆինլանդիայի վրա, այնուհետև Մերձբալթիկայի։ Որևէ մեկը թող անմեղ չձևանա։

-Իշխանափոխությունից հետո Նժդեհը վերադառնում է ոչ հանրապետական դեմքով։ Այնուամենայնիվ, հնարավո՞ր է այս վերադարձը նոր նժդեհական գաղափարախոսության ծնունդ տա։

-Ես նախ՝ չգիտեմ ինչ ասել է նժդեհական գաղափարախոսություն, ես Նժդեհ չեմ ուսումնասիրել, ինձ համար Նժդեհը 20-րդ դարի սկզբի այն գործիչներից է, որը Անդրանիկի և Դրոյի հետ իր առավելություններով ու թերություններով հանդերձ ուներ իր նվիրական գաղափարը, որն ասոցացվում էր մեր ժողովրդի մի մասի կամ զգալի մասի երազանքների հետ, որոնց զգալի պայքարի շնորհիվ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Նժդեհի կերպարի մեջ Հանրապետականը դրել է թրիքսթերի կերպարը առանց հասկանալու։ Հեղափոխությունից հետո մի որոշ ժամանակ և մինչև հիմա,-ես այն օրը նայեցի Նիկոլ Փաշինյանի այցելությունը Կոտայքի մարզ,-նրա անձի մեջ նույնպես ժողովրդի մի հատվածը դրեց թրիքսթերի կերպարը։ Դա կիսաառասպելական հերոս է, որն ունի բազմաթիվ փոխակերպումներ և մեկնաբանություններ, որը գալու է հինը ոչնչացնելու, նորը բերելու և բոլորի պահանջմունքները բավարարելու։ Սա միֆն է, իսկ միֆի հատվածում մենք սովորաբար սխալվում ենք՝ երբ կտրվում ենք իրականությունից, միֆը դարձնում ենք գերակա, դրան հաջորդում է աննախադեպ հիասթափությունը։ Ուստի ես խորհուրդ կտայի ոչ Փաշինյանի անձի մեջ, ոչ Նժդեհի անձի մեջ այդ թրիքսթերի կերպարը չդնել։

-Պարոն Թոքմաջյան, պետությունը պատերազմ է հայտարարում քրեական ենթամշակույթին։ Ինչպե՞ս այդ ենթամշակույթը արմատավորվեց մեր մեջ։

-Նախ՝ քրեական ենթամշակույթ հասկացության հետ  ես համաձայն չեմ, ազգաբանության և մշակութաբանության մեջ ենթամշակույթն ունի այլ սահմանում։ Այս դեպքում գործ ունենք հակամշակույթի հետ։ Ինչու՞։ Որովհետև դասական գողականությունը կամ գողապետությունը, որը հիմա չկա, պայքարում է պետության դեմ, նա պետական համակարգին է դեմ։ Նա ոչ թե գործում է պետական համակարգում իր յուրօրինակ դրսևորումներով, ինչպես ռոքերների կամ բայքերների դեպքում է, նա ուղղակի չի ընդունում այդ պետական ինստիտուտը։ Եվ այդ պատճառով ինձ համար այն հակամշակույթ է։ Ե՞րբ առաջացավ՝ միտումները տեսնում ենք 20-րդ դարի սկզբին, բայց իր վերջնական արժեհամակարգային, աստիճանակարգային վերաձևակերպումներով բուրգը տեսքը ստացավ ստալինյան Գուլագներում, հետո շարունակեց իր զարգացումն ապրել 50-60-ականներին և էլ ավելի տարածում ստացավ լճացման տարիներին, երբ քրեական համակարգը մտել էր պետության բոլոր օղակներ, իսկ մոդեռնացված դրսևորումներով՝ Ռուսաստան մտավ 90-ականներին, ճյուղավորվեց և ստացավ այն տեսքը, որ մենք ունենք այսօր։

-Պարոն Թոքմաջյան, Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հարիր ընդդիմություն, կարծես թե, դեռևս չի ձևավորվում։ Ըստ ձեզ պատճառը ո՞րն է։

-Նիկոլ Փաշինյանն է պատճառը։ Մեկ ու կես տարի մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի կռիվը նախկինների հետ՝ հանրապետականի, Ռոբերտ Քոչարյանի մերձավորների, հայտնի փեսայի խմբավորումների և այլնի հետ։ Բովանդակային դիսկուրսը ծավալվում է այս մակարդակում։ Եվ հետո շատ հեշտ է նախկիններին բան ասելով շարժվել առաջ։ Մյուս կողմից տարբեր քաղաքական ուժեր, քաղաքականացված անհատներ, որոնք մաքուր են, քաղաքական դիակներ չեն, որոնք ուզում են մտնել քաղաքական դաշտ, այս երկու բովանդակության արանքում չեն տեղավորվում՝ ոչ էն մի կողմի հայհոյանքի մշակույթում են տեղավորվում, ոչ այս կողմի պատերին ծեփելու մշակույթում են տեղավորվում։ Ենթադրում եմ, որ նրանք սպասում են։

Մհեր Արշակյան

Մանրամասները տեսանյութում