Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց այն փաստերը, որոնք հիմք են հանդիսացել վերոնշյալ որոշման նախագիծը կյանքի կոչելու համար։ «Առաջին հիմքը պարոն Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է Ռոբերտ …

