Մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք կունենան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է մաքսային և հարկային ծառայություններում զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու),  պահելու, կրելու և օգտագործելու կարգը։

Ց Ա Ն Կ

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

  1. Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ ՊԵԿ) նախագահ,
  2. ՊԵԿ նախագահի տեղակալներ, ՊԵԿ գլխավոր քարտուղար,
  3. Վարչության պետեր, վարչության պետի տեղակալներ, բաժինների, բաժանմունքների և հերթափոխերի պետեր,
  4. Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ծառայողներ,
  5. Ներքին անվտանգության վարչության ծառայողներ,
  6. Մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողներ,
  7. Քննչական վարչության ծառայողներ:

Հավելված N 2

ՀՀ կառավարության —  —-2019թ.

N———Ն որոշման

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ

Զենքի տեսակը Ձևը Մոդելը Քանակը
Ծառայողական և քաղաքացիական Կարճ ակոսափող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված  քրեագիտական պահանջներին համապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և զինամթերք 400 միավոր

Հավելված N 3

ՀՀ կառավարության —  —-2019թ.

N——— Ն որոշման

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային և հարկային ծառայողներին (այսուհետ՝ ծառայող) պահելու և կրելու իրավունքով զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և օգտագործելու հետ կապված հարաբերությունները:
  2. Ծառայողին պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով հատկացվում է Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային ծառայության տնօրինության տակ գտնվող զենք:
  3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ՝ զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
  4. Ծառայողին պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով, եթե այդ պաշտոնները զբաղեցնող անձինք անցել են հատուկ պատրաստություն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից (այսուհետ՝ ոստիկանություն) ստացել են զենք պահելու ու կրելու թույլտվություն:
  5. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
  1. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
  1. Ծառայողին զենք հատկացնելու նպատակով հատուկ պատրաստություն անցնելու համար հիմք է համապատասխան ծառայողի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդությունը կոմիտեի նախագահին զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի դրական եզրակացության դեպքում:
  2. Զենքի հանձնման – ընդունման մատյանի ձևը հաստատում է կոմիտեի նախագահի հրամանով:
  3. Զենք հատկացնելու զենքի հանձնման – ընդունման մատյանը վարում է կոմիտեի նախագահի հրամանով սահմանված կարգով` զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձը: Այն վարվում և համարակալվում է Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերին համապատասխան:
  4. Կոմիտեի զետեղարանի պատասխանատուն նշանակվում է կոմիտեի նախագահի հրամանով, կոմիտեի զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ներկայացմամբ:
  5. Զետեղարանը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

III. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  1. Պահելու, կրելու և օգտագործելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
  2. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի համազգեստին (հագուստին):
  3. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):
  4. Զենքը ծառայողի բնակության վայրում պահվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
  5. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
  6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
  7. Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում տվյալ ստորաբաժանման ծառայողներին հատկացված զենքերը պահվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
  8. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն հանձնում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, որը հանձնված զենքը պահում է սույն կարգի 17-րդ կետում նշված տեղում՝ սահմանված կարգով գրառում կատարելով զենքի հանձնման – ընդունման մատյանում, իսկ կառուցվածքային ստորաբաժանումում զենքն անվտանգ պահելու հնարավորության  բացակայության դեպքում զենքը ի պահ է հանձնվում ոստիկանության մոտակա բաժնի հերթապահ մաս:
  9. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`

1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` ամիսը մեկ անգամ, ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ

3) կոմիտեի զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողի կողմից` տարեկան մեկ անգամ.

4) համապատասխան հրամանով` ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներ գործուղված կոմիտեի զենքի պահպանման և տրամադրման պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողի կողմից:

  1. Այլ կառուցվածքային ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել կոմիտեի զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձին:
  2. Ծառայողը ստացիոնար բուժման, ուսման, արձակուրդ կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս երկարատև գործուղման մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում կոմիտեի զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձին:
  3. Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել, եթե`

1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ.

2) ժամանակավորապես դադարեցվել են ծառայողի ծառայողական լիազորությունները.

3) ծառայողն ազատվել է հարկային և մաքսային ծառայությունից.

4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:

  1. Զենքերի պահպանության համար նշանակված պատասխանատու անձը հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարում զենքի հանձնման – ընդունման մատյանում:
  2. Զենքը գործադրելու կամ օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար: