ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո նրա և Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն հոսում։ Վանեցյանը պաշտոնին հրաժեշտ տալիս գրել էր. «Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ, սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն …

