Մեկ օր՝ նախագահականում․ երբ նախարարներին ու ՄԻՊ-ին խնդիրների լուծումներ առաջարկողները դպրոցականներն են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

Մայրաքաղաքից ու մարզերից 170 երեխա այսօր Բաղրամյան 26-ում էր հյուրընկալվել։ Նոյեմբերի 20-ին՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 30-ամյակին կազմակերպված գագաթնաժողովի ընթացքում 8-9-րդ դասարանների աշակերտները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց հուզող խնդիրները և տեղում ստանալ դրանց պատասխանները։

Գագաթնաժողովին ներկա էր օրեր առաջ Հայստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակված ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

«Յուրաքանչյուր երեխա արժանի է  և պետք է ստանա  բոլոր հնարավորությունները՝ իր նպատակին հասնելու համար։ Եղեք ռիսկով, բարձրաձայնեք ձեր խնդիրների մասին, ես ձեր կողքին եմ»,- ասաց նա։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչան նշում է․ այսպիսի գագաթնաժողովներ այսօր կազմակերպվել են աշխարհի 50 երկրներում․ «Այսօր նրանք իրենք մտահոգություններն ու առաջարկներն են ներկայացնելու որոշում կայացնող մարմինների ներկայացուցիչներին։ Հուսով ենք՝ առաջիկայում երկրում տեղի ունեցող բարեփոխումներում դրանք հաշվի կառնվեն»։

Գագաթնաժողովի ընթացքում երեխաները հինգ թեմատիկ խմբի էին բաժանվել՝ քննարկելու իրենց հուզող խնդիրները՝ Հայստանում առողջապահության, կրթության, սոցիալական պաշտպանության, բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտներում։

Գրեթե մեկ ժամ տևած քննարկումն արդյունավետ էր․ այդպես է կարծում երկու կողմն էլ:

«Քննարկումների հիման վրա մի նոր որոշում կայացրինք։ Պետք է աշխատենք  դպրոցների հետ, որպեսզի երեխաների կողմից իրար ծաղրելու, բռնություն գործադրելու երևույթը ճիշտ ուղերձներով կանխարգելենք։ Ենթադրենք՝ դա կարող ենք անել դասագրքեր փոխելու, հատուկ ուղերձներով պաստառներ պատրաստելու միջոցով։  Պատկերացրեք՝ որ առաջարկները հենց երեխաներն էին անում»,- նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ երեխաներն են այն դեսպանները, որոնք պետք է փոխեն Հայաստանը․ «Կոչ արեցի, որ առողջ ապրելակերպ վարելու մասին իրենց գիտելիքներն ու հմտությունները փոխանցեն իրենց հասակակիցներին, ընտանիքներին, որպեսզի ունենանք ավելի լավ Հայաստան»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ քննարկման ընթացքում երեխաներին հորդորել է ներգրավվել նախարարության նոր նախաձեռնության մեջ․ «Շատ լավ պատանիներ էին հավաքվել։ Նրանց կոչ արեցի ակտիվ ներգրավվել մի գործընթացի մեջ, որը մի քանի օր առաջ ենք սկսել։ Ստեղծելու ենք աշակերտական խորհուրդ։ Աշակերտներն իրենց խնդիրներով կգան նախարարություն, և մենք կներկայացնենք մեր բարեփոխումները»։

Վանաձորի թիվ 8 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Տաթևիկ Աբովյանն ասում է․ չզգացի՝ ինչպես ժամանակն անցավ։

Հրազդանի Թիվ 12 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Նարեկ Ներսիսյանն էլ խոստովանում է․ «Շատ անկեղծ զրույց ստացվեց։ Երկխոսության միջոցով ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները»։

Քննարկումներից հետո երեխաները ներկայացրին իրենց առաջարկները։ Դրանք պաշտոնական հայտարության տեսքով կփոխանցվեն Հայաստանի կառավարության ներկայացուցչին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան