Մարտահրավեր Փաշինյանի համար․ ոսկու շուրջ վեճը՝ հայաստանյան հանրության բաժանման պատճառ․ BBC

Լուրեր

29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
Բոլորը

Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է հարյուրավոր միլիոն դոլարներ բերեին Հայաստանի բյուջե` հարկերի տեսքով:  Մինչդեռ «Լիդիան» ընկերության հավակնոտ նախագիծը, որը  մեկնարկել էր հին կառավարության օրոք, զանգվածային բողոքի ցույցերի  պատճառ դարձավ՝ բնապահպանների և տեղի բնակիչների մասնակցությամբ. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝  անդրադառնալով Ամուլսարի հանքի խնդրին:

«Այս պահին խնդրի պարզ լուծում գոյություն չունի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է երկընտրանքի առջև․ կա՛մ ներքին քաղաքական ճգնաժամ, կա՛մ խոշոր ներդրողի կորուստ»,- գրում է պարբերականը, ապա նշում, որ Հայաստանի նոր իշխանությունները մեկ տարուց ավելի քննարկում և ուսումնասիրում էին հանքավայրի շուրջ ծավալված խնդիրները։

«Երբ այս տարվա աշնանը Փաշինյանը որոշեց, որ հանքի շահագործման համար չկան խանգարող հանգամանքներ, արդեն ուշ էր․ բնակիչներն ու բնապահպանները փակել էին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները՝ իրենց շուրջ հավաքելով համախոհներին։

Խնդիրը բարդացնում է նաև միջազգային ճնշումը, քանի որ ԱՄՆ-ի և  Մեծ Բրիտանիայի դիվանագետները աջակցում են «Լիդիան»-ին։

«Այսպես շարունակվել չի կարող, – BBC ռուսաստանյան ծառայության հետ զրույցում նշել է «Լիդիան»-ի ժամանակավոր ղեկավարի պաշտոնակատար Էդվարդ Սելերսը,- եթե իշխանությունը չձեռնարկի քայլեր, ընկերությունը չի կարողանա ունենալ ֆինանսավորում և  ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դիմել դատարան։ Մենք չենք ուզում դրանցից և որևէ մեկը։ Բայց մենք կարող ենք այլընտրանք չունենալ»։

Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման»,- գրում է պարբերականը:

Մանրամասները՝ սկաբնաղբյուր կայքում: