Վտանգ կա, որ ձախողվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աղետի գոտու խնդիրների իրական պատկերը հստակեցնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները: Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Կառավարությունը Գյումրիում արտագնա նիստ անցկացրեց, որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը մինչ 2019 թվականի հունիսի 30-ը հստակ տեղեկություն կտա, թե Շիրակի և Լոռու մարզերում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո …

